Դասարանում
Տեքստային աշխատանք
Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր և քմահաճ է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե` ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խ□ում թագավորի ոտքերին: -Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնարագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կարճ
թախտին
Խփում
Մարդ
2. Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Կարուձև անող, արհեստավոր
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ
ձեռք մեկնել— օգնել
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
կամակոր-ածական
Երկիր-գոյական
Երկար— ածական
Նա— դերանուն
Դերձակ— գոյական
Թաքցնել- բայ
Հնարագետ— ածական
6. Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն մարդու բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:
/ սարեր, չի գնա, մարդու, ծաղկին/
7. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
Թագավորին ստիպում է իր քմահաճ և կամակոր բնավորությունը։
8. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
Դերձակը թագավորի մոտ գնալիս վերցնում է մի ճիպոտ և, երբ թագավորը փորձում է վերմակը կարճ է լինում։ Հնարամիտ դերձակը հանում է ճիպոտը և խփում թագավորի ոտքերին թագավորը իսկույն ծալում է ոտքերը
9. Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ոտքդ վերմակի չափ մեկնիր
10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն։
Կար չկար մի ագահ աղջիկ կար։ Աղջիկն ուներ ամենագեղեցիկ շորերը և կոշիկներ, բայց միշտ ավելին էր պահանջում։ Աղջիկն ուներ մի խորթ քույր ում ընտանիքում չէին սիրում։ Միշտ մեծ աղջկան գնում էին ամենագեղեցիկ շորերը, կոշիկները, բայց նա միշտ քրոջ հասարակ և էժանագին շորերն էր ցանկանում։ Մի անգամ, մի բարի պապիկ եկան նրանց տուն և երկու կոշիկ նվիրեց երկու քույրերին։ Մեկը գեղեցիկ մյուսը ոչ այնքան։ Ագահ աղջիկը երկուսն էլ իրեն վերցրեց և իսկույն հագավ, կոշիկը նրա, ոտքը չէր մտնում, քան որ այն նախատեսված էր խորթ քրոջ համար։ Կոշիկը կոտրվեց և պապիկը եկավ սենյակ, ասելով նրան, որ ագահ մարդուն, ինչքան էլ տաս միևնույն է էլի կպահանջի։ Աղջիկը զղջաց և կանչեց խորթ քրոջը, ներեղություն խնդրեց ամուր գրկեց։