Պատմություն․ Զինված պայքարը Սյունիքում

1․Ինչպիսի՞ն էր իրավիճակը Սյունիքում մինչև Դավիթ բեկի ժամանումը։
Ի տարբերություն Արցախի՝ Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին։ Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը։ Ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի դեմ։
2․ Որո՞նք էին Դավիթ բեկի առաջին քայլերը Սյունիքում։
Ազատության շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Վրաստանի թագավոր Վախթանք VI-ը, ըմբռնելով հայ ազատագրական շարժման կարևորությունը, Հայաստան ուղարկեց հայ զինվորականների Դավիթ բեկի գլխավորությամբ։ Նրանք 1711 թ․ հասան Սյունիք ու հաստատվեցին Շինուհայր ավանում։ Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը։ Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։ Առաջին լուրջ հարվածը 1722 թ․ աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին։
3․ Թվարկե՛ք Սյունիքի ազատագրության համար մղված խոշոր ճակատամարտերը։
Հալիձորի հաղթանակ
Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական։ 1727 թ․ մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը։ Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման։
Մեղրիի ազատագրումը
Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր։ Այն հայերի մեջ վերածնեց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նոր թափ հաղորդեց զինված պայքարին։ Հայկական զինուժը, հետապնդելով թշնամուն, ազատագրեց Մեղրին։
Հալիձորի և Մեղրու հաղթանակներն ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում։
4․ Ի՞նչ համաձայնություն ձեռք բերեց Դավիթ բեկը պարսից շահի հետ։
Ագահացող օսմանյան վտանգը պարսից Թահմասպ II շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը։
Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու, և ապա դաշինք կնքեց նրա հետ։ Շահը կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռազմական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված։
5․ Նկարագրե՛ք Հալիձորի ճակատամարտը։
Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական։ 1727 թ․ մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը։ Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման։
Պաշտպանության ղեկավարները Մխիթարը և տեր Ավետիսը դիմեցին զինվորներին․
Շուրջ երեք հարյուր զինյալներ, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարվածեցին թշնամուն և, խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին։ Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ։
Նրանցից խլվեց հայերց հողոպտված ունեցվածքը։
6․ Ինչու՞ թուլացավ Սյունիքի ինքնապաշպանությունը
Դավիթ մեկը 1828 թ․ անակնկալ մահացավ։ Ազատագրական պայքարը Սյունիքում մեծ կորսուստ կրեց։ Զինվորական հրամանատարությունը ստանձնեց Մխիթար սպարապետը։
Օսմանյան թուրքերը շուտով անցան հարձակման։ Հալիձորի երկրորդ պաշարման ժամանակ հայոց զինվորական հրամանատարության մեջ անհամաձայնություն ծագեց։ Մխիթարը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն։ Տեր Ավետիսը նախընտրեց թուրքերի հետ բանակցելու ուղին։ Մխիթար սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը, մտնելով բերդ, կողոպտեցին և կոտորեցին հայ բնակչությանը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы