1.Թվականները գրե’լ բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով
կազմված բառերը (գոյական, ածական)։
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
3-քանակական թվական
641-քանակական թվական
661-քանակական թվական
652-քանակական թվական
653-քանակական թվական
տասներորդ- դասական թվական
չորրորդ- դասական թվական
վեցերորդ- դասակական թվակա
յոթ-քանակական թվական
1905- քանակական թվական
35— քանակական թվական
75-քանակական թվական
4-քանական թվական
6-ական- բաշխական թվական
0,6- կոտորակային թվական
2. Գրե՛լ բառերով։
9-ինը
12-տասներկու
99-իննսունինը
50-հիսուն
60-վաթսուն
70,-յոթանասուն
80,- ութսուն
100- հարյուր
938- ինը հարյուր երեսունութ
II-երկրորդ
III-երրորդ
IV- վեցերորդ
3.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:
1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում: