Աշխարհագրություն․ Մեծ Բրիտանիա

  1. Առաջին ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի ափերը ողողող ջրային ավազաններն ու հարևան պետությունները: 
    Ուրվագծային քարտեզ
  2. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի զարգացման նախադրյալները
    Մեծ Բրիտանիայի ռելիեֆը հիմնականում հարթ է, իսկ հյուսիսի, Շոտլանդիայի ոչ բարձր լեռները չեն խոչընդոտում տնտեսական զարգացմանը։ Մեծ Բրիտանիան ողջ Եվրոպայի այն եզակի երկրներից է, որը նավթով, գազով և քարածխով կարող է բավարարել սեփական պահանջները։ Նավթի և գազի մեծ պաշարներ կան Հյուսիսային Ծովի ծանծաղուտի բրիտանական հատվածում։ Քարածխի մեծ կուտակումներ կան Միջին Անգլիայում, Հարավային Ուելսում և Շոտլանդիայում։ Մեծ Բրիտանիա կղզու կենտրոնական մասի երկաթի և գունավոր մի շարք մետաղների հանքավայրերը երկարատև սպառվել են գրեթե շահագործման հետևանքով։
  3. Որո՞նք են Մեծ Բրիտանիայի տնտեսության ամենազարգացած ճյուղերը: 

    Մեծ Բրիտանիան աշխարհի ամենազարգացած ու հզոր երկրներից է։ Համախառն ներքին արդյունքով և արդյունաբերական արտադրանքի ծավալով աշխարհի վեց առաջատար երկրներից մեկն է «Մեծ ութնյակի» անդամը։Տնտեսության առավել բնորոշ հատկանիշներից են.
    ա)տնտեսության ընդհանուր կառուցվածքում գերակշռում են սպասարկման ոլորտը, իսկ արդադրական ոլորտի ճյուղերի մեջ գյուղատնտեսության նկատմամբ խիստ մեծ գերակշռություն ունի արդյունաբերությունը։
    բ)Երկրի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին տնտեսական կապերից։
    գ)Տնտեսությունն աչքի է ընկնում համակենտրոնացման բարձր աստիճանով՝խոշոր ընկերությունների գերիշխող դերով։
    Մեծ Բրիտանիան առաջինն է թևակոխել արդյունաբերական հեղաշրջման փուլը, ուստի և համարվում է «արդյունաբերական հեղաշրջման հայրենիքը»։ 1825թ այս երկրում են կառուցվել առաջին երկաթուղին և առաջին շոգեքարշը։
    Մեծ Բրիտանիայի տնտեսական աճը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որոշ չափով դանդաղեց։ Դա պայմանավորված է մի շարք գործոններով.
    ա)գաղութային երկրներից ներկրվող էժան հումքից զրկվելը
    բ)երկարատև շահագործման հետևանքով երկրի ածխի և շատ հանքավայրերի սպառվելը
    գ)համաշխարհային տնտեսության մեջ Մեծ Բրիտանիային մրցակից ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների հանդես գալը։
  4. Ի՞նչ դեր ունի Մեծ Բրիտանիան ժամանակակից աշխարհում: 
  5. Երկրորդ ուրվագծային քարտեզի վրա նշել Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքները

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы