1․ Ներկայացրեք իրավիճակը այսրկովկասյան տարածաշրջանում XVIII դարասկզբին։
XVIII դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր իրավիճակում։ Դա նպաստավոր պայմաններ էր ստեղծել հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Ապստամբած աֆղաններին հաջողվեց գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Ստեղծված իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ՝ մերձկասպյան տարածքներ ձգտող Ռուսաստանը
2․ Ի՞նչ արդյունք ունեցավ Պեռրոս 1-ի կասպիական արշավանքը։
Պարսից շահին ապստամբներից պաշպանելու պատրվակով Պետրոս 1-ը 1722 թ․ արշավանք կազմակերպեց մերձկասպյան պարածքներ։
Մոտալուտ արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում։ Նրանք սկսեցին ակտիվորեն զբաղվել ազատագրության խնդրով։
3․ Ի՞նչ է սղնախը։ Թվարկեք հայտնի սղնախները։
Տեղեկանալով կասպիական արշավանքի հետաձգվելու մասին՝ հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշպանությանը։ Ազատագրական պայքարին օժանդակեցին Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հյուրապետերն՝ իրենց համախոհներով։ Գյուլիստանում, Շոշում, Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ՝ սղնախներ։
4․ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Օսմանյան կայսրությունը՝ օգտվելով Պարսկաստանի թուլացումից։
Պարսկաստանի թուլացումից շտապեց օգտվել նրա վաղեմի հակառակորդը՝ Օսմանյան կայսրությունը, որը ձեռնամուխ եղավ Պարկաստանի արևմտյան նահանգների նվաճմանը։ Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը կանխելու համար Թուրքիան նպատակադրվեց գրավել նաև այսրկովկասյան տարածաշրջանը։ 1723 թ․ հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ։
5․ Ներկայացրե՛ք 1724 թ․ հունիսի 12-ի Կոստանդնուպոլսի պայմանագիրը։
Գերիշխանության համար ընթացող ռուս-թուրքական մրցակցությունն ավարտվեց 1724 թ․ հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով։ Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև։ Վրաստանը և Արևելյան Հայաստանն ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը։
6․ Ինչո՞վ ավարտվեց Երևանի պաշտպանությունը․ և ի՞նչ նշանակություն ունեցավ այն։
Հունիսի 7-ին թուրքական զորքը պաշարում է Երևանը։ Պաշպանության համար ոտքի է կանգնում նաև մերձակա հայկական գյուղերի բնակչությունը։
Հակառակորդի գրոհները մատնվում են անհաջողության։ Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով, սակայն, 1724 թ․ սեպտեմբերի 26-ին Երևանն անձնատուր է լինում։ Թուրքերի կորուստները կազմեցին շուրջ 20 000 մարդ։
7․ Նկարագրե՛ք ռազմական գործողությունների ընթացքը Արցախում 1724-1726 թթ․։
Արցախի ազատագրական ուժերը 1724 թ․ թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին։ Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից՝ ազատագրական պայքարին օժանդակելու խոստումներով։
1725 թ․ մարտին թուքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Կորուստներից խուսփելու համար մելիքները դիմեցին հնարամտության։ Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում՝ հայ ինքնապաշպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Հայկական ուժերի հաթական գործողությունը մեծ արձագանք ստացավ և բարձրացրեց հայերի ինքնավտահությունն ու մարտունակությունը։
Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուքական հաջորդ հարձակումը։ 1726 թ․ օսմանյան զինուժի՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան։ Ութօրյա մարտերում տալով 800 զոհ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ և որդեգրեցին անակնկալ հարձակումների մարտավարությունը։
8․ Ինչու՞ արցախահայությունն ի վերջո պարտություն կրեց։