- Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:
Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում: Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային տնտեսության (եվրակենտրոն) մոդելի բնօրրանը։ Եվրոպան մարդկության բոլոր ժամանակներում եղել է մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական արտադրության, այրդունաբերական հեղաշրջումների հայրենիք է։ Եվրոպայի քաղակական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել առաջին և երկրուրդ պատերազմների հետո։ Եվրոպայում առանց Ռուսաստանի դաշնության կա 44 հատ պետություն։ Եվրոպան բաժանվում է՝ Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային Եվրոպաների։ - Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:
- Եվրոպական խորհրդարանը-Եվրոպական միության միակ մարմինն է, որը ձևավորվում է ուղղակի ընտրությունների միջոցով։
- Եվրոպական միության խորհուրդ—Խորհուրդը՝ նախկինում՝ Եվրոպական միության խորհուրդ (ԵՄԽ), առավել հայտնի որպես Նախարարների խորհուրդ, իր մեջ է ներառում անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչներին, որոնց ազգային հետաքրքրությունները ներկայացնում է ընդհանուր համաձայնություն գտնելու շրջանակում: Խորհուրդը Եվրոպական խորհրդարանի հետ իրագործում է Միության օրենսդրական իշխանությունը: Ներկայացնում է կարևոր գործադիր իշխանությունների պաշտոնական սեփականության իրավունքը, սակայն որի իրագործումը սահմանադրական պարտադիր կերպով պիտի հանձնարարվի Հանձնաժողովին:
- Եվրոպական հանձնաժողով-Եվրոպական հանձնաժողովը Եվրամիության գործադիր ճյուղն է: Այս մարմինը պատասխանատու է օրենսդրական նախաձեռնությունների առաջարկության, որոշումների իրագործման, հիմնադիր պայմանագրերի պահպանման և ընդհանրապես զբաղվում է ԵՄ առօրյա գործունեությամբ: Նրան է վստահված Միության բարձրագույն շահի իրագործմանը հետևելու գործառույթը՝ առանձնացնելով յուրաքանչյուր անդամ երկրի անհատական շահը:
- Մարդու իրավունքների եվրոպական դատարան— Ստրասբուրգում հիմնված (1959) միջազգային դատարան, դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։ Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների և երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաև պետությունների ներկայացրած բողոքները (որոնք հայտնի են որպես «հայցադիմումներ») քննելու միջոցով։ Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից և երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։
- ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով զբաղվող աշխարհի ամենախոշոր տարածաշրջանային քաղաքական կազմակերպություններից է, որին անդամակցում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի 57 պետություններ:
- Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:
- Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:
- Թե՛ քանակական և թե՛ որակական առումով, Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների ենթարկվեց առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո։