1․Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Գյուգյում- թուրք․, բառարանում չի գտնվել
անդամալույծ- հաշմանդամ
տիֆ- մի քանի սուր վարակիչ հիվանդությունների ընդհանուր անվանում, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ
անմռունչ-ձայն՝ ծպտուն չհանող, անձայն
կամովին- քմահաճորեն, իր կամքով, հոժարակամ
խռովիչ-Խանգարող, խախտող
ֆուրգոն- Ծածկավոր բեռնասայլ
խզակ- սահնակ
բաշլըղը- թուրք․, բառարանում չի գտնվել
զուլում- աղետ, մեծ չարիք
մինդար-հաստ կտորից կարած տոպրակ, որի մեջ բուրդ կամ բամբակ են լցնում և օգտագործում նստելիս տակը դնելու համար:
հազրվել- պատրաստվել
ապլա- թուրք․, բառարանում չի գտնվել
խռնվել- Իրար վրա գալ՝ թափվել
ածիլել-ածելիով երեսը՝ գլուխը սափրել
մեծատուն-հարուստ
ծապաղել-թուրք․, բառարանում չի գտնվել
մութաքարա-երկար գլանաձև բարձ:
ժամ-եկեղեցի
2․Ստեղծագործությունը մասերի բաժանի՛ր և վերնագրի՛ր։
Առաջին մաս- Հաճի աղա
Երկրորդ մաս- Անդամալույծը
Երրորդ- Փախք
Չորրորդ- Ապաշխարություն
3․Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին։
Հաճի աղա- վաթսուն-յոթանասուն տարեկան մի աղա, եսասեր, նյութապաշտ, ժլատ մի անձնավորություն, ով փախքի ժամանակ նախնըտրեց վերցնել իր տան թանկարժեք իրերը քան հարազատ անդամալույծ քրոջը հետը տանել։
Շմավոն- Հաճի աղայի որդի, բնավորությամբ նման է հորը, դաժան, անսիրտ, նյութապաշտ։
Հակոբ- Հաճի աղայի որդի, բնավորությամբ նման է հորը, դաժան, անսիրտ, նյութապաշտ։
Հարսներ- Հաճի աղայի տղաների հարսներ բարի, ազնիվ և նվիրված անձնավորություննեեր։
Հաճի աղայի մայր բարի և հոգատար մայր։
4․Ներկայացրո՛ւ Հաճի աղայի կերպարի հոգեբանական զարգացումը ստեղծագործության սկզբում, մեջտեղում, վերջում։
Պատմվածքի սկզբում Հաճի աղան հանգիստ և անհոգ հոգեվիճակում էր, հոտո խառնված, անհանգիստ հոգեվիճակում էր, քանի որ մտածում էր, որ կկորցնի իր թանկարժեք տունը, իրերը, խանութը, չմտածելով իր անդամալույծ քրոջ մասին որին կորցրեց իր նյութապաշտության պատճառով, պատմվածքի վերջում Հաճի աղան, շատ վատ ծանր հոգեվիճակում էր որը նրան տարավ հոգեկան շեղման ինչը իր սխալ քայլի պատճառով էր։
1․Հաճի աղային․
- բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
Միշտ հաստ շալը վաթսուն-յոթանասուն տարեկան կուզի վրայով վզին փաթաթած, երկար իրանը բերընքսիվար ընկնելու պես՝ առաջ թեքած, ուղտի վիզը առջև երկարած, սև ակնոցների արանքից սապատավոր քիթը օդի մեջ խրած, հայացքը դեպի հեռուն, մի կետի՝ ընթանում էր նա։ Եվ այդ ֆեսավոր Հաճին ծիսակատարությունների նման անխուսափելի գործելակերպեր ուներ փողոցով անցնելիս. գիտեր ամեն դար ու փոսի, քար ու ոտնատեղի սովորական պատռվածքը, և եթե սայլի, ոտքի կամ բնության հետևանքով քարերն ու ոտնատեղերը նոր կարգով դասավորվեին, Հաճի աղան կանգ կառներ, լրջորեն կկշռեր նոր ոտնատեղի վտանգի չափը, իր դեղնած գավազանի ծայրով բախելով, կստուգեր ոտքը դնելիք քարի հավատարմությունը և, գավազանը ցեխի կամ ջրի մեջ դիմհար տալով, զգույշ աքլորի պես ոտքերը գետնից պոկելով ու վար դնելով, գերագույն խնամքով կանցներ վտանգավոր տեղը։ - մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
Հաճին նայեց անդամալույծին, բայց չտեսավ նրան։ Նա սենյակի իրերն էր մտովի տեղավորում ֆուրգոնի մեջ և որոնում էր ամենապետքական իրերը։ - արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով
- Հարևանի կնիկը, որ դառն աղքատի վիճակին էր և համարյա Հաճի աղայի տան գործն անելով՝մի կտոր, մի փշրանք ստանալու հուսովն էր՝ սարսափեց։ Նա կարծում էր, թե աշխարհն այնպես է շինած, որ չի քանդվել երբեք, իսկ եթե քանդվի էլ, Հաճի աղան երևի բան կգիտենա դրա դեմ անելու։ Չանի էլ ու գնա՝ մի բան կանի իր նման անճարներին։
- Բայց Հաճի աղայի չոր ու դաժան պատասխանը սթափեցրեց խեղճ կնկան։ Եվ տեսնելով, որ իրեն նայող չկար, հառաչեց ու դուրս գնաց։
2․Բնութագրի՛ր Սրբունի կերպարը։
Բարի, անկեղծ, հոգատար ինչին այդ տանը ոչ մեկ արժանի չէր։
3․Ներկայացրո՛ւ Հաճի աղայի մոր կերպարը։
4․Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
Ապաշխարհություն, անարդար փախք
5.Համոզի՞չ է ստեղծագործության ավարտը։