Հավասարումներին հանգող խնդիրների լուծումը

Տեսական մաս
Առաջադրանքներ(դասարանում)

Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

1)Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, նրանց քանակը դարձավ 95։ Քանի՞ կոճակ կար տուփի մեջ։
Լուծում
X+30=95
X=95-30
X=65

2) Գնացքը A քաղաքից B քաղաքն էր գնում 55 կմ/ժ արագությամբ, իսկ B-ից A՝ 60 կմ/ժ արագությամբ։ A-ից B գնալու և վերադառնալու համար, չհաշված կանգառները, գնացքին անհրաժեշտ եղավ 23 ժ։ Քանի՞ կիլոմետր է A-ից մինչև B։
x/55+x/60=23
12x+11X/660=23
23x/660=23
23x=23×660
x=660

3) Գործարանի երեք արտադրամասերում աշխատում են 900 բանվորներ։ Առաջին արտադրամասում բանվորների քանակը 3 անգամ մեծ է, քան երկրորդում, իսկ երրորդում 150-ով փոքր է, քան առաջինում։ Քանի՞ բանվոր է աշխատում ամեն մի արտադրամասում։
3x+x+3x-150=900
3x+x+3x=900+150
7x=1050
x=150 Երկրորդում
50×3=450 Առաջինում
450-150=300 Երրորդում

4) Առաջադրանքի համաձայն՝ բանվորների բրիգադը պետք է որոշ քանակությամբ մանրակներ պատրաստեր 12 օրում։ Սակայն բրիգադը, օրական պատրաստելով 60 մանրակ, առաջադրանքը կատարեց 8 օրում։ Օրական քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բրիգադը՝ առաջադրանքի համաձայն։

60×8=480 մանրակ
480:12=40 մանրակ

Լրացուցիչ(տանը)

Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարում.

5) ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

26+10+x=57
26+10-57=-x
-21=-x
x=21 սմ

6) Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։

60×2+20×2=4x
120+40=4x
4x=160 սմ
x=40 սմ

7) Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ հավասար է 12 կմ/ժ-ի, իսկ հակառակ ուղղությամբ՝ 8 կմ/ժ-ի։ Գտե՛ք գետի հոսանքի և նավակի արագությունները։
12-8=4
4:2=2
8+2=10 կմ/ժ նավակ
10-8=2 կմ/ժ գետ

8) Երկու թվերի գումարը հավասար է 1500-ի։ Գտե՛ք այդ թվերը, եթե մի թվի 5 %-ը հավասար է մյուսի 10 %-ին։
մի թվի 5 %-ը հավասար է մյուսի 10 %-ին։
x+2x=1500
3x=1500
x=500
2x=1000

9) Լուծե՛ք հավասարումը.

ա) x+1/3=5/6
x=5/6-1/3=5/6-2/6=3/6=1/2
 
բ) 2.3/4-x=5/16
x=11/4-5/16=44/16-5/16=39/16=2.7/16
 
գ) 2=-1.1/2-x
-1.1/2-2=-3/2-2/1=-3/2-4/2=-7/2

10) Ներկայացրե՛ք –15 թիվը՝

ա) երկու բացասական թվերի տարբերության տեսքով,
-15 = -20 – (-5)

բ) մեկ բացասական և մեկ դրական թվերի տարբերության տեսքով,
-15 = -10 – 5

գ) երկու դրական թվերի տարբերության տեսքով։
-15 = 20 – 5

11) Եռանկյան պարագիծը 84 սմ է։ Գտե՛ք նրա կողմերի երկարությունները, եթե նրանք համեմատական են 7, 9, 12 թվերին։
7x+9x+12x=84
28x=84
X=3
7×3=21 սմ
9×3=27 սմ
12×3=36 սմ

12) Ո՞ր բնական թվերն են հետևյալ անհավասարումների լուծումներ.

ա) 2 < 3,4 < 5
բ) 3 < 4,5,6 < 7
գ)  1,2,3,4,5… > 0
դ) 0 < 1,2,3 < 3.1/2
ե) …0,1,2,3 < 4
զ) 2.1/3 < 2.1/2… < 5.1/6

13) Ի՞նչ նշան կունենա արտադրյալը, եթե որպես արտադրիչներ վերցվեն՝

ա) երկու բացասական և երկու դրական թվեր,
Պատ.՝ +

բ) երկու բացասական և մեկ դրական թվեր,
Պատ.՝ +

գ) երկու դրական և մեկ բացասական թվեր,
Պատ.՝ –

դ) մեկ բացասական և երկու դրական թվեր։
Պատ.՝ –

14 ) 16 շինարարներ շենքի պատերը կառուցել են 81 օրում։ Քանի՞ շինարար կկառուցի նույնանման շենքի պատերը 36 օրում։
16×81=1296 օրում
296:36=36 շինարար

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы