1.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր- երկրաքեր
բարի մտքով- բարեմիտ
վատ համբավ ունեցող- վատահամբավ
հեշտությամբ թեքվող- դյուրամետ
խաժ աչքեր ունեցող- խաժակն
կյանքը սիրող-կենսախինդ
հանրության կողմից ճանաչված- հանրաճանաչ
կյանքով ուրախացող- կենսուրախ
2.Ընղգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:
Մեր ժամանակի ամենից կարևոր խնդիրներից մեկն այն է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների ոչ խնայողաբար օգտագործման և ջրի ամբարների ու գետնի տակի ջրերի առանց ընդհատվելու աղտով լցվելու հետևանքով:
Մեր ժամանակի ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ երկրի գնդի վրա զգալիորեն պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների անխնայողաբար օգտագործման և ջրամբարների ու գետակների անընդատ աղտոտվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի ոչ լուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտի և անոթների համակարգը հիվանդ է դաոնում առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա:
Միևնույն ժամանակ ջրի անլուծելիի խնդիր է առաջանում այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և միկրոտարրերի պարունակությունը: Սրտանոթային համակարգը հիվանդանում է առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բուսականության ու կենդանիների վրա:
3.Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:
Նկարել- նկարիչ, նկարչություն
գրել- գրող, գրություն
զարթնել-զարթուցիչ
թափել- թափոն
ուսուցանել- ուսուցիչ, ուսանող, ուսուցողակա
քերել- քերիչ
վարել- վարորդ, վարորդակական
հաճախել- հաճախորդ
բախել- բախյուն
հնչել-հնչյուն
վազել- վազորդ
հանել- հանք
շարժել- շարժիչ
մոտենալ-մոտեցում
կոշտանալ-կոշտուկ
4.Տրված ձայնարկություններից ածանցավոր գոյականներ կազմի՛ր: Ի՞նչ անուն կտաս այս և նախորդ վարժության մեջ ընդգծված ածանցներին:
Շրը՛խկ- շրխկոց
թը՜շշ- թշշյուն
թրը՛մփ- թրմփոց
թը՛խկ-թխկոց
դը՜զզ-դզզոց
մը՜ռռ-մռռնչյուն
Գոյականակերտ ածանցներ
5.Բացատրիր, թե ինչի՛ հիման ւ[րա են խմբավորված գոյականները:
Ա. Երեխա, կատակ, ընկեր, դաշտ, այգի, ուղղություն:- Բառի ուղիղ ձև, ուղղական հոլով
Բ. Երեխայի(ն), կատակից, ընկերոջ(ը), դաշտով, այցում, ուղղությամբ:- հոլովված ձևեր
6.Տրված բառերի տրական հոլովը կազմի՛ր, ընդգծի՛ր վերջավորությունները և բացատրի՜ր Ա և Բ խմբերի բառերի տրական հոլովաձևերի տարբերությունը:
Ա
Պատուհան- պատուհանին
մարդ-մարդուն
գարուն-գարնանը
գիշեր-գիշերվան, գիշերին
կին-կնոջը
Բ. Տուն-տանը
շուն- շանը
գեղեցկություն- գեղեցկությանը
հայր- հորը
մայր- մորը
եղբայր-եղբորը
7.Տեքստը գրավոր փոխադրի՛ր ՝ ուղղակի խոսքերը դարձնելով անուղղակի:
Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:
-0՜, ահա և երկրպագու հայտնվեց,- հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով` բացականչեց նա:
Չէ՞ որ սնապարծ մարդիկ միշտ մտածում են. «Հավանաբար բոլորն էլ ինձնով հիացած են»:
-Բարի օր,- ասաց Փոքրիկ իշխանը:- Ի՛նչ հետաքրքիր գլխարկ ունեք:
-Սա նրա համար է, որ գլուխ տամ,- բացատրեց փառասերը,- գլուխ տամ, երբ ինձ ողջունելու լինեն: Դժբախտաբար, այստեղ ոչ ոք չի գալիս:
-Ահա թե ինչ,- շշնջաց Փոքրիկ իշխանը: Բայց նա ոչինչ չհասկացավ:
-Հապա մի ծափ տուր,- ասաց փառասերը:
Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն գլուխ տալ:
«Այստեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ»,- մտածեց Փոքրիկ իշխանը: Եվ նա նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը նորից, գլխարկը հանելով, խոնարհվեց:
Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:
-Իսկ ի՞նչ պետք է անել, որ գլխարկն ընկնի,- հարցրեց նա:
Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, ամեն ինչի նկատմամբ խուլ են:
-Դու իսկապե՞ս իմ խանդավառ երկրպագուն ես,- Փոքրիկ իշխանին հարցրեց նա:
-Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:
-Երկրպագել նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ես ամենագեղեցիկն եմ, ամենից շքեղը, հարուստն ու խելոքը:
-Բայց չէ՞ որ քո մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:
-Դե ոչինչ, ինձ հաճույք պատճառելու համար, միևնույն է, հիացի՛ր ինձանով:
-Ես հիանում եմ,- ուսերը թոթվելով ասաց Փոքրիկ իշխանը,- բայց մի՞թե դա քեզ ուրախություն է պատճառում:
Եվ նա փառասերի մոտից փախավ:
«Իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են»,- պարզամտորեն մտածեց նա ու ճանապարհ ընկավ:
Երկրորդ մոլորակի վրա ապրում էր փառասերը:
Հեռվից Փոքրիկ իշխանին նկատելով` նա բացականչեց, որ ահա և երկրպագու հայտնվեց։
Չէ՞ որ սնապարծ մարդիկ միշտ մտածում են, որ հավանաբար բոլորն էլ իրենցով հիացած են:
Փոքրիկ իշխանն ասաց բարի օր և թե ինչ հետաքրքիր գլխարկ ունեն:
փառասերը բացատրեց, որ դա նրա համար է, որ գլուխ տա, երբ իրեն ողջունելու լինեն: Դժբախտաբար, այնտեղ ոչ ոք չի գնում:
Փոքրիկ իշխանը շշնջաց ահա թե ինչ, Բայց նա ոչինչ չհասկացավ:
Փառասերը ասաց, որ նա ծափ տա:
Փոքրիկ իշխանը ծափ տվեց: Փառասերը գլխարկը հանեց և սկսեց համեստորեն գլուխ տալ:
Փոքրիկ իշխանը մտածեց, որ այնտեղ ավելի ուրախ է, քան ծեր թագավորի մոտ: Եվ նա նորից սկսեց ծափ տալ, իսկ փառասերը նորից, գլխարկը հանելով, խոնարհվեց:
Այսպես մի հինգ րոպե նույն բանը կրկնվեց, և Փոքրիկ իշխանը ձանձրացավ:
Նա հարցրեց, թե իսկ ինչ պետք է անել, որ գլխարկն ընկնի :
Բայց փառասերը չլսեց: Սնապարծ մարդիկ, բացի գովեստից, ամեն ինչի նկատմամբ խուլ են:
Նա Փոքրիկ իշխանին հարցրեց, թե նա իսկապես իր խանդավառ երկրպագուն է:
Իսկ այդ ինչպե՞ս են երկրպագում:
Երկրպագել նշանակում է ընդունել, որ այս մոլորակի վրա ինքը ամենագեղեցիկն է, ամենից շքեղը, հարուստն ու խելոքը:
Բայց չէ՞ որ նրա մոլորակի վրա ուրիշ մարդ չկա:
Դե ոչինչ, իրեն հաճույք պատճառելու համար, միևնույն է, թող հիանա իրենով:
Ուսերը թոթվելով Փոքրիկ իշխանը ասաց, որ ինքը հիանում է բայց միթե դա նրան ուրախություն է պատճառում:
Եվ նա փառասերի մոտից փախավ:
Նա պարզամտորեն մտածեց, որ իսկապես որ մեծահասակները շատ տարօրինակ մարդիկ են, ու ճանապարհ ընկավ: