1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը,
Պատմվածքը հայ մարդու բնավորության, ապրելաոճի, աշխատասիրության և տառապանքի մասին է։ Պատմվածքում ասվում է, թե որքա՜ն տարօրինակ, հանելուկային, խաբուսիկ է հայը, բայց միևնույն ժամանակ աշխատասեր, հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր, եկեղեցիներ , տաճարներ կերտող։ Արդար քրսինքով իր հացի գումարը վատակող առանց ինչ որ մեկի ծառան լինելու, չնչին բայց իրենն ունենալու բնավորությամբ։ Եվ վերջապես ազատությունը պաշտող հայ, ով չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։
2.Փորձի’ր զուգահեռներ տանել Դեմիրճյանի «Հայը» եւՎիլյամ Սարոյանի <<Հայը եւ հայը>> պատմվածքների միջեւ։
Երկու պատմություններում էլ խոսվում է հայի տանջված, տառապած և դժվար կյանքի մասին, բայց միևնույն ժամանակ կոդակ եվ հպարտ բնավորության մասին։ Թե ինչպես է ապրում և ժպտում այդքան տառապանք տեսնելուց հետո։ Եվ ինչքան բարի և անմիջական է հայը աշխարհի ցանակացած երկրում և քաղաքում։ Խոսվում է նայև, աշխատասիրության և ստեղծելու կարողությոան մասին։ Եվ թե ինչպես է փոքր հող ունենալով ստեղծմում մեծ և շքեղ երկիր հարուստ եկեղեցիներով, տաճարներով և պատմամշակութային վայրերով։
3. Պատմվածքից առանձնացրո’ւ այն հատվածները, որոնց հետ համամիտ չես։
Տանել չի կարողանում ծես, ձև, աստիճան, քաղաքավարություն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմյան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսությունը ատեց։
Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին։
Որքա՜ն անհույս է թվում իր ապագան, բայց և որքա՜ն հուսացող է նա։
4.Համաի°տ ես այս մտքի հետ` «։ Եվ արդեն Հայ նշանակում է տեր…»: Ինչո°ւ։
Այո համամիտ եմ։ Որովհետև հայը նախընտրում է մեջքը ջարդելով իրեն վնասելով աշխատել իր համար քան ծառայել մեկ ուրիշին։ Գերադասում է աշխատել քիչ շատ տանջվելով, բայց ինքն իր տերը լինել։
5.Ըստ քեզ` ո°րն է հետեւյալ ճշմարտության պատճառը` «Թվով, գրեթե ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը»։
Հայ մարդուն միշտ փորձել են կոտրել։ Մենք քիչ ենք բայց հզոր, ամենա շատ խոցվածը բայց միևնույն ժամանակ ամենա առողջ և կանգունը։ Մենք շատ ցավ ենք տեսել և զգացել բայց երբեք դրա մասին չբարձրաձայնելով։
6.Գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը եւ ասա` արդյո°ք այս տողերն արդիական են այսօր։
«Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մեջ, կեղտոտվում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի՛ ուզում։ Չի սիրում ո՛չ ստրկություն, ո՛չ երջանկություն, գերադասում է տառապանք և ազատություն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելություն, որ բարձր լեռներին անծանոթ զգացում է։ Գերի արծվի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կյանքի միակ պայմանից՝ ազատությունից»։
Այո այս տողերն միշտ արդիական են եղել և կլինեն, քանի որ մենք ինչքան էլ փոքր ենք, բայց հարուստ են եկեղեցիներով, բերի հողով, քաղցրահամ ջրով, ցորենի արտերով և կլիմայական պայմաներով։ Եվ այդ իսկ պատճառով մենք միշտ ունեցել ենք թշնամիներ որոնք ցանկացել են տիրանալ մեր պատմամշակութային վայրերին։ Եվ ինչպես ասվում է տողերում մենք գերադասում ենք տառապանք և ազատություն։