ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը, համամի°տ ես արդյոք ձեւակերպման հետ` «…կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են»։
Համամիտ եմ այս մտքի հետ։ Իսկապես, կյանքում լինում են ուրախ և տխուր պահեր։ Չի կարող միշտ տխուր լինել կամ միշտ ուրախ։ Տխրությանը միշտ հաջորդում է ուրախությունը։
բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։
.Բնութագրի’ր Դելլային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:
Դելլա- Հիանալի անձնավորություն շագանակագույն ջրերի նման փայլելուն ու շողշողացող մազերով։ Լավ, կամեցող, բարի մարդու օրինակ։ Սիրող և սիված մարդ, ով իր սիրելիին ուրախացնելու համար պատրաստ էր ամեն բանի։
Մադամ- Մադամ Սոֆրոնի,մազերից պատրաստված ամեն տեսակի արտադրանք խանութի աշխատող, որը կտրեց Դելլայի շքեղ մազերը և փոխարենը տվեց ընդամենը քսան դոլար, որը իսկապես քիչ էր Դելլայի հրաշք վարսերի դիմաց։
Ջիմ- Իր կնոջը անչափ սիրող ամուսին, ով իր կնոջ երազանքը կատարելու համար վաճառեց իր ամենաթանկ և կարևոր ժամացույցը։ Հիանալի մարդու օրինակ , ով իր կնոջը երջանկություն պարգևելու համար հրաժարվեց ժառանգություն ստացած իր միակ իրից։