Մոգերի ընծաները

1.Բացատրի’ր հետևյալ բառերը`

ավետել- հաղորդել
կոհակել-ալիքավորել
 ունելի- աքցանի նման փոքրիկ գործիք՝ զանազան գործածությունների համար
 անպաճույճ-առանց զարդարանքի, պարզ, համեստ, անշուք
 նավակատիք-ննդյան, զատկի, վարդավառի, վերափոխման և խաչի եկեղեցական տոների շաբաթ օրը, երբ պասը բաց են անում՝ ուտիսվա կերակուրներ են ուտում՝ առանց մսի
 ընդարմանալ-զարմանքից ապշել, շշմել

2.  Դուրս գրի’ր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`

• հուզված է,
Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։

• վախեցած է:
― Ջիմ, սիրելիս, ― գոչեց նա, ― այդպես մի՛ նայիր։ Մազերս կտրեցի ու վաճառեցի, որովհետև չէի դիմանա, եթե ոչինչ չունենայի քեզ նվիրելու Ծննդյան տոներին։ Չես բարկանում, չէ՞։ Այլ կերպ չէի կարող։ Մազերս շատ արագ են աճում։ Դե, Ջիմ, շնորհավորիր ինձ Ծննդյան օրվա կապակցությամբ, և արի ուրախ դիմավորենք տոնը։ Եթե իմանայիր, թե ինչ հրաշալի, ինչ հոյակապ նվեր եմ պատրաստել քեզ համար։

3. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որԴելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:
Անակնկալի եկած մարդու հայացք

4. Բացատրի’ր հետևյալ միտքը:

Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы