Առաջադրանքներ(դասարանում)
1) Ինչպե՞ս են նշանակում.
ա) բնական թվերի բազմությունը
N
բ) ամբողջ թվերի բազմությունը
Z
գ) ռացիոնալ թվերի բազմությունը
Q
դ) իռացիոնալ թվերի բազմությունը
I
ե) իրական թվերի բազմությունը:
R
2) Ճի՞շտ են, արդյոք, հետևյալ գրառումները.

Բ)-այո
Գ)- ոչ
Դ)-այո
Ե)- ոչ
Զ) այո
3) Գրառե՛ք
ա) 10-ից մեծ և 50-ից փոքր պարզ թվերի բազմությունը:
,{11; 13,17,19,23, 37, 29,31,37,41.43, 47 }
բ) 40-ից փոքր և 6-ի հետ փոխադարձ պարզ թվերի բազմությունը:
{5;7; 11;13; 17; 19; 23;25;29;31;35;37;}
գ) այն երկնիշ թվերի բազմությունը, որոնք 11-ի բաժանելիս տալիս են 7 մնացորդ:
{18; 29;}
դ) 100-ից փոքր այն զույգ թվերի բազմությունը, որոնք 3-ի բազմապատիկ են:
4) Գտեք x թիվը, եթե

5) A բազմությունն ունի 5 տարր, AUB բազմությունը՝ 12 տարր, իսկ AՈB բազմությունը՝ 2 տարր: Քանի՞ տարր ունի B բազմությունը:
6) Եղբայրը և քույրը միասին լրացրին ամբողջ խաչբառը, որը պարունակում էր 60 հարց: Եղբայրը գտավ պատասխաններից 38-ը, իսկ երկուսով միասին գտան 12 պատասխան:
ա) Քանի՞ պատասխան գտավ քույրը:
բ) Քանի՞ պատասխան գտավ միայն քույրը:
գ) Քանի՞ պատասխան գտավ միայն եղբայրը:
Առաջադրանքներ (տանը)
7) Նշված բազմություններից ո՞րին է պատկանում 2x+5=4-x հավասարման արմատը.

8) Դիցուք, A-ն 12-ից փոքր և 5-ի վրա չբաժանվող բնական թվերի բազմությունն է, իսկ B-ն՝ 15-ից փոքր և 3-ի վրա բաժանվող բնական թվերի բազմությունը: Գտեք՝
ա) A բազմության տարրերի թիվը:
բ) B բազմության տարրերի թիվը:
գ) Գրառեք AՈB բազմությունը և հաշվեք նրա տարրերի թիվը:
դ) Հաշվեք AUB բազմության տարրերի թիվը:
9) Գտեք x-ը և y-ը, եթե

10) Դասարանի բոլոր 24 աշակերտները ցուցակագրվեցին լողի և շախմատի խմբակներում: Ընդ որում՝ նրանցից 18-ի ազգանունները կան լողի խմբակի ցուցակում, իսկ 15-ի ազգանունները՝ շախմատի խմբակի ցուցակում:
ա) Քանի՞ աշակերտ ցուցակագրվեց և լողի, և շախմատի խմբակներում:
բ) Քանի՞ աշակերտ ցուցակագրվեց միայն լողի խմբակում:
գ) Քանի՞ աշակերտ ցուցակագրվեց միայն շախմատի խմբակում:
Լրացուցիչ առաջադրանք
11) Դասարանի 31 աշակերտից 21-ը ցանկություն է հայտնել սովորել անգլերեն, 18-ը՝ գերմաներեն:
ա) Քանի՞ աշակերտ է ցանկություն հայտնել սովորել և անգլերեն, և գերմաներեն:
բ) Քանի՞ աշակերտ է ցանկանում սովորել միայն գերմաներեն:
գ) Քանի՞ աշակերտ է ցանկանում սովորել միայն անգլերեն:
12) Կոնֆերանսին մասնակցում է 200 գիտնական: Նրանց 85%-ը տիրապետում է անգլերենին, 80%-ը՝ ֆրանսերենին, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնակից այդ լեզուներից գոնե մեկին տիրապետում է: Մասնակիցներից քանի՞սն է միաժամանակ տիրապետում երկու լեզուներին:
13) Դասարանի աշակերտներից 20-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, 10-ը՝ գերմաներեն, իսկ 3-ը՝ միայն ֆրանսերեն: Միաժամանակ անգլերեն և գերմաներեն սովորելու ցանկություն հայտնեցին 6-ը:
ա) Քանի՞ աշակերտ կա դասարանում:
բ) Քանի՞սը գիտի միայն անգլերեն:
գ) Քանի՞սը գիտի միայն գերմաներեն: