Տեսական նյութ
Թեորեմ: Երկու զուգահեռ ուղղիներից յուրաքանչյուրի բոլոր կետերը հավասարահեռ են մյուս ուղղից:

a||b => AB=XY:
Սահմանում: Զուգահեռ ուղղիներից մեկի կամայական կետի հեռավորությունը մյուս ուղղից, կոչվում է զուգահեռ ուղիղների միջև հեռավորություն:
Հակադարձ թեորեմ: Հարթության բոլոր այն կետերը, որոնք հավասարահեռ են տրված ուղղից և ընկած են նրա մի կողմում, գտնվում են այդ ուղղին զուգահեռ ուղղի վրա:
Առաջադրանքներ(դասարանում)
1) a և b զուգահեռ ուղիղների հեռավորությունը 3 սմ է, իսկ a և c զուգահեռ ուղիղների հեռավորությունը՝ 5 սմ: Գտեք b և c ուղիղների հեռավորությունը:
5-3=2
5+3=8
2) AB ուղիղը զուգահեռ է CD ուղղին: Գտեք այդ ուղիղների հեռավորությունը, եթե <ADC=300, AD=6սմ:
6:2=3
Առաջադրանքներ (տանը)
3) Ի՞նչ է ներկայացնում հարթության այն բոլոր կետերի բազմությունը, որոնք հավասարահեռ են տրված երկու զուգահեռ ուղիղներից:
Ուղիղներ մեջ եղած հեռավորությունը։
4) a և b ուղիղները զուգահեռ են: Ապացուցեք, որ բոլոր XY հատվածների միջնակետերը, որտեղ Xa և Yb, գտնվում են մի ուղղի վրա, որը զուգահեռ է a և b ուղիղներին և հավասարահեռ է նրանցից:
Զուգահեռ ուղիղներ
5) Ի՞նչ է ներկայացնում հարթության այն բոլոր կետերի բազմությունը, որոնք գտնվում են տրված ուղղից տրված հեռավորության վրա: