Ժամանակահատված- Ապրիլի 27- մայիսի 15-ը
Նախագիծ- Տրանսպորտի դերը տնտեսության մեջ
Աշխատանքի նպատակն է ամրապնդել գիտելիքները տրանսպորտի և կապի վերաբերյալ։ Ձևավորել կարողություններ դրանց նշանակության վերլուծության հիման վրա։
Ընթացքը․
Աշխատանքի մեջ սովորողները ներկայացնում են տրանսպորտի տեսակները, և դրանց նշանակությունը․
1․ Վեր հանել այն խնդիրները, որը գոյություն ունի տրանսպորտային համակարգում։
Տրանպորտի հիմնական տեսակներն են՝ ցամաքային տրանսպորտ, օդային տրանսպորտ և ջրային տրանսպորտ։
Ցամաքային տրանսպորտի հիմնական խնդիրն է տարածքի ռելիեֆը, վառելիքը, օդի աղտոտումը և ճանապարհների սպասարկման ինքնարժեքը։
Օդային տրնսպորտի հիմնական խնդիրը բարձր ինքնարժեքն է և կախվածությունը եղանակից, ինչպես նաև ռիսկայնությունը։
Ջրային տրանսպորտի հիմնական խնդիրը նրա հասանելիությունն է և սահմանափակումը, այսինքն չի կարող ջրային տրանպորտ գործել այնտեղ, որտեղ համապատասխան ջրային տարածք չկա։
Սխեմայի տեսքով ներկայացնել տրանսպորտի տեսակները։ Նկարագրել դրանցից որևէ մեկը։

2․ Վերլուծել երկաթուղիների նշանակությունը․
ա․տարածքով մեծ ու փոքր երկրներում։
բ․ հարթավայրային և լեռնային երկրներում
3․ Տրանսպորտի մեկ տեսակ ներկայացնել տեսանյութի միջոցով․
ա․ տրանսպորտի տվյալ տեսակի դերը տրանսպորտի ընդհանուր համակարգում։
բ․ տրանսպորտի կիրառման անհրաժեշտությունը կախված տվյալ երկրի դիրքից, չափերից և ռելիեֆից։
գ․ Փաստերով ցույց տալ տվյալ տեսակի կիրառությունը աճել է թե ոչ(ուղևորաշրջանառություն և բեռնաշրջանառություն)։