
Երիտասարդ խեցգետինը և նրա մայրը
— Ինչու ես դու այդպես դեպի կողք քայլում,- ասաց մայր խեցգետինը իր որդուն,-դու կարող ես միշտ դեպի առաջ գնալ՝ մատներդ դուրս պարզած:
— Ցու՛յց տուր ինձ ինչպես քայլել, սիրելի՛ մայրիկ,- հեզությամբ պատասխանեց փոքր խեցգետինը, — ես ցանկանում եմ սովորել:
Այսպիսով ծեր խեցգետինը փորձեր արեց ուղիղ դեպի առաջ քայլել, բայց կրկին դեպի կողք գնաց՝ ինչպես իր որդին: Եվ երբ նա ցանկացավ դուրս պարզել մատները, սայթաքեց և ընկավ:
Ուրիշներին մի ասեք ինչպես վարվել, եթե ինքներդ չեք կարող լավ օրինակ ծառայել: