Հայոց լեզու․ Գործնական քերականություն

309, 307, 312, 313, 316, 319

  1. Ընդգծված դերբայական դարձվածքները վերարծի՛ր երկրորդական նախադասությունների:
    Օրինակ՝
    Հոր հեռանալուն պես 
    աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեցբերեց, քսեց տղայի վերքերին:-Հենց որ հայրը հեռացավ, աղջիկը վազեց, պահարանից դեղ հանեց, բերեց, քսեց տղայի վերքերին:
    Շիկացած անապատներում թափառողները վարժվում են տապակած մորեխ ուտելուն:
    Նրանք, ովքեր թաառում էն շիկացած անապատներում , վարժվում են տապակած մորեխ ուտելուն։
    Մենք լսել էինք չինացիների՝ ծիծեռնակի բներ ուտելու մասին:
    Մենք լսել էինք, որ չինացիները ծիծեռնակի բներ են ուտում։
    Մարդկանց մեջ փնտրում, գտնում էր տարօրինակ սովորույթներ ու ճաշակ ունեցողներին:
    Մարդկանց մեջ փնտրում գտնում էր նրանց, ովքեր տարօրինակ սովորույթներ ու ճաշակ ունեին։
    Նա սպասում էր հայրենակիցների՝ իրեն դիմավորելուն:
    Նա սպասում էր, որ հայրենակիցները իրեն դիմավորեն։
    Նա վերադարձավ երկար տարիներ ապրած տեղից:
    Նա վերադարձավ այն տեղից, որտեղ ապրել էր երկար տարիներ։
    Իր հայրենիքի բախտը ոտնակոխ անելու չափ 
    անգութ չէր նա:
    Նա այնքան անգութ չէր, որ իր հայրենիքի բախտը ոտնակոխ աներ։
    Մեկ էլ կանչելու դեպքում պիտի հետևեի նրան:
    Եթե մեկ էլ կանչեր, պիտի հետևեի նրան։
  2. 309.Ընդգծված դերբայական դարձվածքները նախադասությունների մեջ գործածի՛ր տարբեր դիրքերում ու կետերում:
  3. Օրինակ՝
  4. Քաղաքի հին թաղամասներն ու խուլ փողոցներն ընկած՝ վիպագիրն այդ պատմության կորած հերոսներին էր փնտրում:-
  5. 1. Վիպագիրն այդ պատմության կորած հերոսներին էր փնտրում՝
  6. քաղաքի հին թաղամասներն ու խուլ փողոցներն ընկած:
  7. 2. Վիպագիրը, քաղաքի հին թաղամասերն ու խուլ փողոցներն ընկած, այդ պատմության կորած հերոսներին էր փնտրում:
  8. Ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով՝ Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային Սառուցիալ օվիկիանոս:
     Օբը, Ենիսեյն ու Լենան, ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով, շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային Սառուցիալ օվիկիանոս:
     Օբը, Ենիսեյն ու Լենան շատ մեծ քանակությամբ ջուր են տանում դեպի Հյուսիսային Սառուցիալ օվիկիանոս՝ ամեն գարուն հզոր վարարումներով շրջապատը հեղեղելով։
  9. Հանդուգն երիտասարդ ինժեները, նախագծի ընձեռնարծ բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով, տասնմեկ տարի շարունակ փաստեր էին հավաքում:
    Նախագծի ընձեռնարծ բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով՝ հանդուգն երիտասարդ ինժեները, , տասնմեկ տարի շարունակ փաստեր էին հավաքում:
  10. Հանդուգն երիտասարդ ինժեները  տասնմեկ տարի շարունակ փաստեր էին հավաքում՝ նախագծի ընձեռնարծ բոլոր հնարավորությունները ծանրութեթև անելով։

    312. Ընդգծված դերբայական  դարձվծքները վերածի՛ր երկրորդական նախադասություններըի:
  11. Օրինակ՝
  12. Չնայած փոքր չափերին՝  ծաղկափոշու հատիկն ունի բարդ կազմություն:- Ծաղկափոշու հատիկն ունի բարդ կազմություն, չնայած որ  փոքր են չափերը:
  13. Այդ պատմությունն իմանալով ՝մարդիկ սկսեցին կարեկցել նրան:
    Մարդիկ սկսեցին կարեկցել նրան, երբ իմացան այդ պատմությունը։
  14. Դուրս գալով անտառից՝  շշմած կանգ առավ:
    Երբ դուրս եկավ անտառից, շշմած կանգ առավ։
  15. Կենդանիների վրա փորձեր էին կատարում՝ մարդու սրտի արհեստական փոխարինիչ  ստեղծելու համար:
    Կենդանիների վրա փորձեր էին կատարում, որպեսզի մարդու սրտի արհետական փոխարինիչ ստեղծեն։
  16. Ստորգետնյա եռացող ծովերի մասին լսելով՝  գիտնականները որոշեցին դրանք օգտագործել Երկրի կլիման տաքացնելու համար:
    Երբ լսեցին ստորգետնյա եռացող ծովերի մասին,  գիտնականները որոշեցին դրանք օգտագործել Երկրի կլիման տաքացնելու համար:
  17. Հետաքրքիր հայտնագործությունների ճանապարհ,մերթ կորչելով ու մերթ երևան գալով, նրան շատ հեռուն տարավ:
    Հետաքրքիր հայտնագործությունների ճանապարհը , երբ մերթ կորչում ու մերթ երևան էր գալիս, նրան շատ հեռուն տարավ։
  18. Արհամարելով վտանգն ու դժվարություններնը՝ նա շարժվեց հրաշքների ուղիով:
    Երբ արհամարեց , վտանգն ու դժվարություններնը՝ նա շարժվեց հրաշքների ուղիով

313. Կետադրի՛ր:
 Ադամը շնչասպառ  վազում էր՝ շուտով հասնելու գեղեցիկ քարերի ձորը:
Գնացել կանգնել էր ճանապարհի վրա՝ եկող-գնացողի հետ մի քիչ զրույց անելու:
Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքները հառելով խավարին:
Մի օր մեղմաշունչ մի քամի, Նուբիական բարձրունքներից վար սահելով, իջավ ոսկեալիք Նեղոսի ափերը և մի վայելչակազմ ու դեռատի արմավենու ոտների տակ փռվեց հևիհև:

Նա ճամփա ընկավ՝ մի ուրիշ մի լավ աշխարհ գտնելու:
316.Նախադասությունները լրացրո՛ւ կետերը փոխարինելով ուղղակի խոսքերով:
Հյուրն ուշադիր լսում էր ոգևորված ուղեկցի պատմությունը տաճարի մասին ու մտածում էր«Ի՜նչ հրաշալի պատմություն է»:
Քաղցն անհամբեր էր դարձել նրան, ու լսելով տանտիրուհու շաղակրատանքը՝ մտքում ասում էր«Ե՞րբ է ավարտելու խոսելը»:
Արդեն ամեն ինչ պարզ էր ու հասկանալի. Նա գրեց «Ես հեռանում եմ»:
Ցուցանակը անտառում զբոսնել ցանկացողներին զգուշացնում էր«Բնությունը չաղտոտել»:
Զարմացած նայում էր վիճող անծանոթներին ու մտածում «Ինչու՞ են վիճում»:
Վազում էր ծիածանի հետևից ու իրեն-իրեն շշնջում «Շուտով կհասնեմ քեզ»:
Սպասումից ձանձրացած՝ մտածում էր «Իզուր համաձայնվեցի հանդիպել»:
Գրքում մի նախադասություն էր ընդգծված «Մահը մերն է, մենք՝ մահինը, մարդու գործն է միշտ անմահ »:
319. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:Օրինակ՝
Արան ասաց,որ ինքը շատ արագ է վազում :
— Ես շատ արագ   եմ վազում ,-Արան ասաց: (Որ  շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը  միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
-Ես ուզում եմ իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը,-ասում էր փոքրիկ իշխանը։
Թագավորն ասաց, որ իրեն  բոլոր աստղերն են ենթարկվում:
-Ինձ բոլոր ատղերն են ենթարկվում, — ասաց թագավորը։
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է  գնել նոր հայտնաբերած աստղերը:
-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերած աստղերը,- պատմում էր ճանապարհորդը։
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նոր հայտնաբերած աստղերը:
-Ես կարող եմ գնել նոր հայտնաբերած աստղերը,- պնդում էր գործարար մարդը։
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
-Նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞,- հարցնում էր աշխարհագրագետը։
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց  կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց․
-Ինչ հարայհրոց կբարձրացնեիք, եթե միս ուտողը ես լինեի։

Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր. թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին.
-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանանը մոծակաը դուրս եկավ ուղտի ականջից,ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
 Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.

Ես քեզնից չեմ վախենում, է՜, որովհետև դու ինձնից  ուժեղ չես:

324.Տեքստը փոխադրի՛ր ուղղակի խոսքեր ավելացնելով:
Անցյալ դարի  վերջին վիեննացի աստղագետ Պալիսը հայտնաբերեց նոր աստղակերպ: Գիտնականն աստղագիտական հզոր գործիքներ ձեռք բերելու միջոցներ չուներ: Նա հայտարարեց, որ վաճառում է նոր երկնային մարմնին անուն տալու իրավունքը: Իսկույն հայտնվեց գնորդը: Դա բարոն Ալբերտ ֆոն Ռոտշիլդն էր Միլիոնատիրոջ  ցանկությամբ աստղակերպն անվանվեց նրա կնոջ՝ Բետինայի անունով:
325. Գրի՛ր երկխոսություն, որ ինչ-որ հանդիսության ժամանակ ես լսել (կարող ես նաև հորինել):
Հայրիկիս ծննդյան օրն էր։ Տատիկս մոտեցավ հայրիկիս և ասաց․
— Տղաս ցանկանում եմ, որ լինես երջանիկ, ուրախ և կատարվեն բոլոր նպատակներդ։
— Շնորհակալ եմ մայրիկ շնորհակալ եմ․ ասաց հայրիկս։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы