Ապրիլ ամսվա ամփոփում

1․ Ներկայացնել փափկամարմինների արտաքին կառուցվածքը։

Փափկամարմինների մարմինը չունի հատվածավորվածություն, չնայած նրան, որ որոշ օրգաններ կարող են ունենալ մետամեր տեղադրություն։ Փափկամարմինների մարմինը, որպես կանոն, կազմված է երեք բաժնից՝ գլխից, ոտքից և իրանից, որը բաժանվում է ներքին պարկի և թիկնոցի՝ թիկնոցային օրգան համակարգերի։ Caudofoveata դասի ներկայացուցիչների մոտ ոտքը բացակայում է։ Երկփեղկանի փափկամարմինները կորցրել են գլուխը։
Մարմնի փորային հյուսվածքի մկանուտ մասը նրա ոտքն է, որը որպես կանոն, ծառայում է շարժման համար, բայց կարող է կատարել նաև այլ ֆունկցիաներ։ Ոտքը կրում է նաև զույգ բշտիկներ, որոնք կատարում են հավասարակշռության օրգանի դեր։ Փորոտանիների մոտ այն նաև արտադրում է լորձ, որը հեշտացնում է տեղաշարժը։ Խեցիավոր այն տեսակները, որոնց մոտ խեցին ծածկում է մարմնի վերին մասը, ոտքը ամրացնում է փափկամարմնին՝ որևէ կոշտ առարկայի ուղղահայաց մկանների շնորհիվ։ Մյուս փափկամարմինների մոտ ուղղահայաց մկանները ձգում են ոտքը և մարմնի մնացած փափուկ մասերը խեցու ներսը։ Երկփեղկանի փափկամարմինների մոտ ոտքը ընդունակ է թաղվել հողի մեջ (սակայն որոշները՝ օրինակ միդիան, կորցրել են այդ հատկությունը)։ Գլխոտանի փափկամարմինների մոտ ոտքը վերափոխվել է շոշափուկի և մասնակցում է արագ տեղաշարժման

2․ Փափկամարմիների ներքին կառուցվածքը և բազմացումը։

Մարմնի փորային հյուսվածքի մկանուտ մասը նրա ոտքն է, որը որպես կանոն, ծառայում է շարժման համար, բայց կարող է կատարել նաև այլ ֆունկցիաներ։ Ոտքը կրում է նաև զույգ բշտիկներ, որոնք կատարում են հավասարակշռության օրգանի դեր։ Փորոտանիների մոտ այն նաև արտադրում է լորձ, որը հեշտացնում է տեղաշարժը։ Խեցիավոր այն տեսակները, որոնց մոտ խեցին ծածկում է մարմնի վերին մասը, ոտքը ամրացնում է փափկամարմնին՝ որևէ կոշտ առարկայի ուղղահայաց մկանների շնորհիվ։ Մյուս փափկամարմինների մոտ ուղղահայաց մկանները ձգում են ոտքը և մարմնի մնացած փափուկ մասերը խեցու ներսը։ Երկփեղկանի փափկամարմինների մոտ ոտքը ընդունակ է թաղվել հողի մեջ (սակայն որոշները՝ օրինակ միդիան, կորցրել են այդ հատկությունը)։ Գլխոտանի փափկամարմինների մոտ ոտքը վերափոխվել է շոշափուկի և մասնակցում է արագ տեղաշարժմանը։
Խեցին կպած է թիկնոցին (որոշ խմբեր, օրինակ գլխոտանիների (Nudibranchia) մոտ այն ապաճել է) և կազմված է հիմնականում խիտինից և կոնխիոլինից (սպիտակուց` կալցիումի կարբոնատով հարստացված)։ Խեցու ամենավերին շերտը բոլորի մոտ կազմված է միայն կոնխիոլինից։ Փափկամարմինները երբեք չեն օգտագործում ֆոսֆատներ իրենց ծածկույթներնը ամրացնելու համար (հնարավոր բացառություն է խիտոն Cobcrephora-ն): Սակայն փափկամարմինների մեծամասնությունը իրենց խեցին պատում են արագոնիտով, դրանք այն փորոտանիներն են, որոնք ձվերը դնում են ամուր խեցիով, օգտագործում են կալցիում, որպեսզի դուստր փափկամարմինների խեցին ամուր լինի։

3․ Միջատների արտաքին կառուցվածք և տարածվածություն։

Միջատների հատվածավոր մարմինը կազմված է իրարից որոշակիորեն առանձնացված երեք բաժիններից՝ գլխիցկրծքից և փորիկից: Բոլոր միջատներն ունեն 1 զույգ բեղեր, կրծքի վրա կրում են 3 զույգ ոտքեր, նրանց մեծ մասն ունի նաև թևեր: Բոլոր միջատների շնչառության օրգանները տրախեաներն են:

միջատների կառուցվածքային յուրահատկություններից է արտաքին կմախքի՝ զրահի առկայությունը: Այն գլխավորապես կազմված է խիտինից, որի արտաքին շերտը ներծծված է հատուկ սպիտակուցային նյութով, որը նրան ամրություն և կոշտություն է հաղորդում: Միջատների խիտինային զրահը արտաքինից պատված է մոմաշերտով, որի շնորհիվ նրանց մարմինը պաշտպանված է ջրի ավելորդ գոլորշիացումից:Խիտինային ծածկույթն իր բաղադրության շնորհիվ ստեղծում է միջատների մարմնի խայտաբղետ գունավորումը:
4․ Միջատների շնչառություն և բազմացում։

Միջատներից շատերի շնչառական համակարգն իրենից ներկայացնում է ամբողջ մարմնով տարածված և դեպի դուրս շնչանցքերով բացվող շնչուղիներից։ Շնչանցքների միջոցով կարգավորվում է օդի ներթափանցումը։ Շնչուղիների համակարգը կարող է լինել բաց և փակ։ Երկրորդ դեպքում շնչուղիներ լինում են, իսկ շնչանցքեր՝ ոչ։ Փակ համակարգը հատուկ է ջրային և մակաբույծ միջատներին, որոնք շնչում են ջրի մեջ կամ տիրոջ հեղուկների խոռոչներում լուծված թթվածինը։
Թերի կերպարանափոխությամբ զարգացման գործընթացում առկա են հետևյալ փուլերը. ձու-թրթուր-հասուն կենդանի։ Բացի միջատներից այսպես են զարգանում երկկենցաղները, որոշ այլ քորդավորներ և այլն։ Միջատները ձվադրում են տարբեր միջավայրերում՝ հողում, օրգանական մնացորդներում, բույսերի և կենդանիների հյուսվածքներում և այլն։ Թերի կերպարանափոխությամբ զարգացման դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքի հիմնական գծերով նման է հասուն միջատին, սակայն նրանից տարբերվում է թերզարգացած թևերով։ Բացի այդ, սեռական երկձևությունը լավ չի արտահայտված։ Թրթուրի և հասուն ձևի միջև եղած տարբերություններն աստիճանաբար վերանում են։ Յուրաքանչյուր մաշկափոխությունից հետո թրթուրն ավելի ու ավելի է նմանվում հասուն ձևին։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատներից են ծղրիդները, մորեխները, աղոթարարները։
Լրիվ կերպարանափոխությունն ունի չորս փուլ. ձու-թրթուր-հարսնյակ-հասուն կենդանի։ Լրիվ կերպարանափոխությամբ զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ։ Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն իր արտաքին կառուցվածքով բոլորովին նման չէ հասուն ձևին։ Նրա մարմնի բաժինները՝ գլուխը, կուրծքը, փորիկը, տարբերակված չեն, թևեր չունի, զգայարանները թույլ են զարգացած։ Թրթուրը և հասուն ձևը միմյանցից շատ են տարբերվում նաև վերջույթների կառուցվածքով, բերանային ապարատի առանձնահատկություններով։ Օրինակ՝ թիթեռների թրթուրն ունի կրծող, իսկ հասուն ձևը ծծող տիպի բերանային ապարատ։ Թրթուրային շրջանում զարգացած են լինում միայն կրծքի 3 զույգ քայլող ոտքերը, սակայն որոշ միջատների թրթուրներն ունեն նաև մի քանի զույգ ոտքեր փորային հատվածների վրա։ Կան նաև բոլորովին անոտ թրթուրներ, օրինակ՝ սենյակային ճանճի թրթուրը։ Թրթուրի զարգացումը տևում է մի քանի օրից (սենյակային ճանճ) մինչև մի քանի տարի (մայիսյան բզեզ)։
5․ Ներկայացնել երկկենցաղների արտաքին կառուցվածք և տարածվածություն։
Սիրտը եռախորշ է, արյան շրջանառությունը՝ երկու շրջանով։ Ցամաքում տեղաշարժվում են զույգ վերջույթներով։
Ի տարբերություն ձկների՝ երկկենցաղների մարմինը տափակացած է մեջքափորային ուղղությամբ, կազմված է գլխից, իրանից, պոչից և երկու զույգ հոդավորված վերջույթներից։ Մաշկը մերկ է, հարուստ է լորձ արտադրող գեղձերով և արյան մազանոթներով, մշտապես խոնավ է, որով և պայմանավորված է մաշկային շնչառությունը։ Մաշկային որոշ գեղձեր օժտված են բակտերիասպանիչ հատկությամբ։ Ծառագորտերը և դոդոշները մաշկում ունեն թունավոր գեղձեր, որոնցով պաշտպանվում են թշնամիներից։
Գորտի գլուխը շարժուն ձևով միացած է իրանի հետ, սակայն այդ շարժումները սահմանափակ են, քանի որ պարանոցն արտահայտված չէ, գլխի և իրանի միջև ընդգծված սահման չի նկատվում։ Գլխի վրա՝ վերին մասում, գտնվում են քթանցքերը, դուրս ընկած աչքերը, իսկ յուրաքանչյուր աչքի հետևում՝ գլխի կողքերին՝ թմբկաթաղանթները։ Աչքերն ունեն կոպեր՝ վերին մաշկային և ստորին թաղանթային։

6․ Ներկայացնել ոսկրավոր և կրճիկավոր արտաքին կառուցվածքը և բազմացումը։
Սովորաբար ունեն մեծ չափեր։ Մարմինը ծածկված է յուրահատուկ կտենոիդ թեփուկներով, որոնք կազմված են թիթեղիկներից, իսկ վերջինիս վրա կա հետ ուղղված ատամիկ։ Այս թեփուկն առաջանում է կոբիումային հատուկ օստեոդենտինից։ Ատամիկը ծածկված է նուրբ էմալով։ Այս թեփուկները բերանի մոտ խոշորացել և վեր են ածվել ատամների։ Ատամները սուր են, եռանկյունաձև և կպած են ծնոտներին։ Երբեմն դասավորված են երեք շարքերով։ Մաշկը թեթևակի լորձոտ է, լորձը փոքրացնում է շփումը և ունի մանրէասպան հատկություն։ Կմախքն ամբողջությամբ կռճիկային է։ Ողնաշարը մտնում է հետին բլթակի մեջ, իսկ լողակները հորիզոնական են։ Աղիքում ունեն զսպանակաձև փական։ Լողափամփուշտ չունեն։ Ունեն դունչ՝ ռոստրոմ, որի պատճառով բերանը ստորին կողմում է։ Պոչը հետերոցերկալ է։ Բեղմնավորումը ներքին է, դնում են կճեպով ծածկված ձվեր կամ ձվակենդանածին են կամ էլ կենդանածին։
Ոսկրոտ ձկներ , իսկական ոսկրային ձկներ (լատ.՝ Teleostei), ձկների վերնակարգ, որն ընդգրկում է մոտ 40 կարգ։ Մարմնի երկարությունը 1 սմ-ից (որոշ մանրաձկներ) մինչև 5 մ (լոքոներ են) է։ Կմախքը ոսկրային է, ողները երկգոգավոր։ Գանգի ոսկրերը լավ են զարգացած։ Մարմինը պատված է ոսկրային թեփուկներով, որոշ տեսակներինը թեփուկներից զուրկ է։ Մեծ մասն ունի աորտայի կոճղեզ (աորտայի սոխուկ), ավելի հնագույն տեսակները պահպանել են զարկերակային կոն։ Ոսկրոտ ձկներն առաջացել են միջին տրիասում, այժմ ծաղկման են հասել։ Ոսկրային ձկներին են պատկանում ժամանակակից ձկների տեսակների մոտ 90%-ը։ Տարածված են բոլոր ջրամբարներում, որտեղ կարող են ապրել ձկները։ Բաժանասեռ են, միայն մի քանի տեսակներ հերմաֆրոդիտ են։ Բեղմնավորությունը արտաքին է, որոշ ոսկրոտ ձկներ կենդանածին են։ Բուսակեր են, կան և կենդանական կերով սնվողներ և մակաբույծներ։ Ոսկրային ձկներին են պատկանում արդյունագործական համարյա բոլոր ձկները (համաշխարհային որսի 98%֊ը)։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы