Վարդան Այգեկցի
Կտակ վասն գանձի
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Բառարան
ոմն — մի մարդ, մեկը (ոմն աղքատ – մի աղքատ մարդ)
որդիս — որդիներ
ի ժամ մահուն — մահվան ժամին
կոչեաց — կանչեց
զորդիսն — որդիներին
որդեակք — որդյակներ
պահեալ — պահված
ի հարցն իմոց — իմ հայրերից, իմ հայրերի կողմից
յայգին — այգում
զտեղին — տեղը
ոչ ցուցանեմ — ցույց չեմ տալիս
որ — ով, ով որ
խորագոյն — ավելի խոր
փորէ — այստեղ` փորի
գտանէ — այստեղ` կգտնի
յետ մահուան հօրն — հոր մահվանից հետո
մեծաւ աշխատութեամբ — մեծ չարչարանքով
վարէին — վարում էին
իւր ջանայր — ինքն էր ջանում (ձգտում էր)
զի — որ, որպեսզի
գտցէ — գտնի, կգտնի, պիտի գտնի, գտնելու է
ետ — տվեց
ելից — լցրեց
զնոսա — նրանց
գանձիւ — գանձով
Հարցեր և առաջադրանքներ
1.Ճիշտ կարդա այս բառերն ու բառակապակցությունները.
Կոչեաց, որդեակք, պահեալ, աշխատութեամբ, յայգին, յետ, զտեղին, զգանձն, զնոսա, մահուան, խորագոյն, իւրն:
2.Հետևյալ բառերն ու բառակապակցություններն աշխարհաբար դարձրու.
ասէ- ասում է
որդիքն- որդիներ
սկսան-սկսեցին
յայգին մեր- մեր այգին
զգանձն- գանձեր
սկսաւ- սկսեց
բազում- բազմազան
պտուղ- պսուց
ետ բազում պտուղ- այդ բազում պտուղները
3.Աշխարահաբար դարձրու առակը:
Իմաստասէր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս եւ ի ժամ մահուն կոչեաց զորդիսն եւ ասէ.
Իմաստասեր, ինչ որ աղքատ ունէր ծույլ որդիներ մահի ժամանակ կանչեց որդիներին և ասաց․
— Ո՛վ որդեակք, բազում գանձ կայ պահեալ ի հարցն իմոց յայգին մեր, իսկ զտեղին ոչ ցուցանեմ ձեզ, այլ որ աշխատի ևւ խորագոյն փորէ, նա գտանէ զգանձն:
Իմ որդիներ, բազում գանձ է պահված մեր այգում, ես տեղը ցույց չեմ տա ձեզ, ով որ աշխատի և ավելի խոր փորի նա կգտնի գանձը։
Եւ յետ մահուն հօրն, սկսան որդիքն ջանալ մեծաւ աշխատութեամբ եւ խորագոյն վարէին, եւ ամէն մէկ իւրն ջանայր, զի ինքն գտցէ զգանձն:
հոր մահվանից հետո, որդիները սկսեցին, ջանք թափել, մեծ աշխատասիրությամբ, մեծ չարչարանքով վարում էին, և գուցե նրանցից մեկը կգտներ գանձը։
Եւ սկսաւ այգին աճիլ եւ զօրանալ եւ ետ բազում պտուղ եւ ելից զնոսա գանձիւ:
Եվ սկսեց այգին աճել և զորանալ, տվեց շատ պտուղներ, և նրանից շատ գանձ դուրս եկավ։
4.Ինչից է երևում հոր իմաստասեր լինելը:
Հայրը իմաստուն էր նույնիսկ մահվան վերջին վայրկյանին, խելամիտ էր
5.Մեկ նախադասությամբ գրիր՝ ի՞նչ է սովորեցնում առակը։