Հոդվածոտանիների կարգ

Ներկայացնել հոդվածոտանիների դասը
Հոդվածոտանիներ, կենդանական աշխարհի ամենաբազմազան տիպն է, հայտնի է ավելի քան 1,5 միլիոն տեսակ։ Ապրում են ցամաքում, օդում և ջրում։ Մարմինը երկկողմ համաչափ է, հատվածավորված՝ կազմված է գլխակրծքից և փորից կամ գլխից, կրծքից և փորից։ Ունեն հատվածավորված, շարժուն հոդերով միացած վերջավորություններ, որտեղից և ստացել են իրենց անունը։

Կրծքի հատվածների և ոտքերի թիվը տարբեր է. գետի խեցգետինն ունի 5 զույգ քայլող ոտքեր, խաչասարդերը՝ 4, մայիսյան բզեզը՝ 3 զույգ։ Հոդվածոտանիներից միջատների մեծ մասի մեջքի կողմում՝ կրծքի վրա, տեղավորված են թևերը։ Մարմինը ծածկված է խիտինային ծածկույթով, որը ծառայում է որպես արտաքին կմախք, պաշտպանում է մեխանիկական և քիմիական ազդեցություններից, իսկ ցամաքային ձևերին՝ ջրի ավելորդ կորստից։ Խիտինային ծածկույթն առաձգական չէ,կեդանու հետ միասին չի աճում և մարմնի աճը սահմանափակելու համար պարբերաբար տեղի է ունենում մաշկափոխություն։ 

Ներկայացրեք միջատների արտաքին կառուցվածքը և ներքին օրգանները։
Միջատների հատվածավոր մարմինը կազմված է իրարից որոշակիորեն առանձնացված երեք բաժիններից՝ գլխիցկրծքից և փորիկից: Բոլոր միջատներն ունեն 1 զույգ բեղեր, կրծքի վրա կրում են 3 զույգ ոտքեր, նրանց մեծ մասն ունի նաև թևեր: Բոլոր միջատների շնչառության օրգանները տրախեաներն են:

Ներկայացնել միջատների բազմացումը ՝ թերի և լրիվ կերպարանափոխություն։


Տարբերում են կերպարանափոխության երկու հիմնական ձևեր՝ լրիվ և ոչ լրիվ։ Ոչ լրիվն ուղեկցվում է զարգացման երեք փուլերով , իսկ լրիվը՝ չորս ։ Թերի կերպարանափոխությամբ զարգացող միջատների թրթուրները նման են հասուն ձևերին, տարբերվում են նրանցից մարմնի փոքր չափերով, թևերի բացակայությամբ կամ դրանց ու սեռական օրգանների զարգացման սաղմնային վիճակով։ Լրիվ կերպարաափոխությամբ զարգացող միջատներին բնորոշ են որդանման թրթուրները, և միայն իմագոն է, որն օժտված է կարգին բնորոշ բոլոր առանձնահատկություններով։ Թրթուրային փուլում ընթանում է միջատների աճն ու զարգացումը, իսկ իմագոյի փուլում՝ բազմացումն ու տարածումը։ Միջատների ձևերի բազմազանությունը հանդիսանում է նրանց ամենազարմանահրաշ առանձնահատկությունը։ Կենդանիների այս դասը տեսակների թվով ամենաբազմաքանակն է, լցնում է բոլոր հնարավոր էկոլոգիական խորշերը՝ նիշաները և հանդիպում է ամենուրեք ընդհուպ՝ Անտարկտիդայում։ Ներկայումս նկարագրված է միջատների ավելի քան մեկ միլիոն տեսակ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ։ Միջատներն ուսումնասիրող գիտությունը կոչվում է էնտոմոլոգիա։

Զատիկներ

Զատկաբզեզներ կամ զատիկներ, բզեզների կարգի ընտանիք։ Հայաստանում տարածված է 73 տեսակ, որոնք մեծ մասամբ հանդիպում են այգիներում, բանջարանոցներում, պուրակներում։
Մարմինը սովորաբար կլոր է կամ օվալաձև (երկարությունը՝ 1, 1-16 մմ), շատ ուռուցիկ, վերևից՝ լերկ կամ մազոտ, հաճախ՝ խայտաբղետ գունավորված (վառ կարմիր, դեղին՝ մուգ պուտերով կամ շերտերով՝ օղակված բաց գույնի պսակով)։ Գլուխը փոքր է, բեղիկները՝ կարճ, ունեն եռահոդ գուրզ։ Առաջնամեջքը լայնական է՝ հետևի կլորացած անկյուններով։ Վերնաթևերն ունեն խճողված խիտ կետավորում։ Ոտքերը կարճ են, թաթերը՝ քառահոդ, 2-րդ հոդը մեծ է և երկբլթակ, 3-րդը՝ փոքր և 2-րդի փորոքում թաքնված։
Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն , քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы