Սովորական հավկիթն իրենից ներկայացնում է Երկրի լավագույն մոդելը: Շատ բարակ կեղև, ինչպես երկրակեղևը, դեղնուցը միջուկն է, իսկ սպիտակուցը` Երկրի միջնապատյանը»:
1.Նախագիծ՝ «Զատկական ձվի ֆիզիկան»:
Ծրագրի հեղինակ՝ Նունե ԹԵմուրյան
Ծրագրի ղեկավար՝ Լուսինե Բուշ
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սովորողներ.
Ծրագրի նպատակը. Սովորողներին ներգրավել շրջապատող աշխարհի գիտական գաղափարի ձևավորման գործընթացում, հավաքած տեղեկությունների և ստացված գիտելիքների հիման վրա կատարել փորձեր, նկարագրել այն, բացատրել դիտարկվող ֆիզիկական երևույթը, եզրակացություններ անել, ամփոփել, պատրաստել ուսումնական նյութ և տեղադրել այն անձնական բլոգում, ինչպես նաև զարգացնել նյութերը հավաքելու, մշակելու և համապատասխան ձևով ներկայացնելու հմտություններ:
- Ձվի թարմությունն ստուգելու հնարավոր միջոցները:
Ձվի թարմությունը կարելի է ստուգել մեկ բաժակ ջրի օգնությամբ Թարմ ձուն (1-9 օր) մնում է բաժակի հատակին 10-21 օրվա ձուն ուղղվում է վերև Հին ձուն հայտնվում է ջրի երեսին։ - Ինչպես ստուգել՝ եփած է ձուն թե ոչ:
Հենց սկսում է ձուն եռալ, ժամ ենք պահում 5-7 րոպե։Ստուգելու համար կարող, ենք ջրից հանել, դնել սեղանին կամ ինչ-որ հարթ տարածության վրա և պտտել։Եթե լավ է պտտվում, ուրեմն ձուն եփված է։ - Ինչպես ճիշտ խաշել ձուն:
Ձուն դնում ենք ջրի մեջ, դնում կրակին սպոաում մինչ եռա, եռալուց հետո սպասում ենք 7-10րոպե։ Ձուն եփում ենք փոքր կաթսայի մեջ, որպեսզի դրանք հնարավորինս մոտ լինեն միմյանց ու չկարողանան տեղաշարժվել - Որ երևույթն է ընկած ձվի ներկման հիմքում և ինչպես է այն արտահայտվում: Բացատրել:
ներկած ձվի ներկման հիմքը դա Զատիկն է, ձուն ընդհանրապես խորհրդանշում է առատություն և վերածնունդ, Քրիստոնեական Զատկի ժամանակ այն Սուրբ գերեզմանի խորհրդանիշն է, որտեղից Հիսուսը հարություն առավ: Բացի այդ, մեկ այլ ավանդույթի համաձայն, Զատկի ձվերը կարմիր գույնով ներկելը խորհրդանշում է Հիսուսի խաչելության ժամանակ թափված արյունը։ - Ինչու չի կարելի ձուն տեղադրել միկրոալիքային վառարանի մեջ:
Հում ձուն պայթում է, երբ այն փորձում ես պատրաստել միկրոալիքային վառարանում: Նույնը կարող է տեղի ունենալ մաքրած ու խաշած ձվի հետ։ - Որ ծայրից է ավելի հեշտ կոտրվում ձուն:
Ձուն ավելի հեշտ կոտրվվում է լայնացող ծայրից։ - Ինչպես կարելի է ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակության ստուգումը:
Հում ձուն դնում ենք աղաջրով լի տարայի մեջ ու ինչքան վերև է բարձրանում ձուն, այնքան շատ է աղաջրի աղի քանակը։
Կատարել փորձեր.
- Ինչպես խաշած ձուն ամբողջությամբ տեղավորել ապակե շշի մեջ: Բացատրել այն և ամփոփել:
Երբ ջեռուցվում է, օդը ընդլայնվում է: Ապրանքը պարանոցի վրա տեղադրելով, դուք արգելափակում եք թթվածնի հոսքը: Այրման գործընթացը դադարում է, և բաքը սկսում է սառչել: Սառչելիս օդը սեղմվում է, ինչպես որ լինում է, ձգվում է մի առարկա, որը կանխում է թթվածնի ներթափանցումը: - Գունզարդել ձուն և բացատրել տեղի ունեցած ֆիզիկական երևույթն ու կատարման գործընթացը: Դիֆուզիա:
- Ձվի օգնությամբ որոշել աղաջրի լուծույթի անհրաժեշտ խտության քանակը: Բացատրել և կատարել համապատասխան եզրակացություն: