
ՄՈՒԿԵՐՈՒ ԺՈՂՈՎԸ
Անգամ մը մուկերը ժողովի կը հաւաքուին խորհելու, թէ ի՞նչ ընեն կատուին
յարձակումներէն զգուշանալու համար։
-Եկէ՛ք կատուին վիզէն զանգակ մը կախենք։ Կատուն երեւալուն պէս,
զանգակը ձայն կը հանէ, մենք ալ կը լսենք ու կը փախչինք, — կ’ըսէ մուկ մը։
-Ի՜նչ հրաշալի բան խորհեցանք,- կ’ըսեն մուկերը։
Ուրիշ մուկ մըն ալ թէ՝
- Հրաշալի ըլլալու հրաշալի է, բայց թող մէջտեղ ելլէ ան, որ կրնայ զանգակը
տանիլ ու կատուին վիզէն կախել…
Բոլորը իրարու կը նային ու …քար լռութիւն կը տիրէ…։
Մկների ժողովը
Մի անգամ մկները ժողով արեցին որոշելու, թե ինչ անեն կատվի հարձակումներից զգուշանալու համար։
-Եկեք կատվի վզից մի զանգակ կախենք, հենց կատուն երևա ձանգակը ձայն կհանի, մենք էլ կլսենք ու կփախչենք,-ասում է մի մուկ։
-Ինչ հրաշալի բան որոշեցիք, — ասում են մկները։
Մի ուրիշ մուկ էլ ասում է, թե՝
-Հրաշալին հրաշալի է, բայց թող մեջտեղ գա նա, որ կարող է զանգակը տանել ու կատվի վզին կախել։
Բոլորը իրար են նայում, ու քար լռություն է տիրում․․․։