1.Գրի’ր հեքիաթի ասելիքը։
Հեքիաթի ասելիքն այն է, որ մարդ երջանիկ է ոչ թե ունեցվածքով, այլ իր զագողություններով և իր ունեցածը գնահատելու ունակությամբ։
2.Ո°րն է երջանկության բանաձեւը ըստ հեքիաթի։ Ի°նչ է երջանկությունը քե’զ համար։
Ըստ հեքիաթի՝ երջանկությունը աշխատելու և ունեցածով գոհանալու մեջ է։ Իմ կարծիքով երջանկությունը խաղաղության և սիրո մեջ է
3.Առանձնացրո’ւ հեքիաթի ամենից հուզիչ հատվածը։
— Ոսկի՞,— քմծիծաղ Է տալի Գոհար թագուհին,— ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։
4. Ինչո°ւ էր քաղաքը ստացել <<ոսկի>> անվանումը։ Ինչպիսի°ն է քո’ պատկերացրած <<ոսկի>> քաղաքը։
Ոսկի քաղաքում մարդիկ
Քանի որ, ոսկե քաղաքում Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարգունի ծաղիկներ։ Օդը լիքն Է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը։ Այնտեղ մարդիկ երջանիկ էին և, քանի որ մարդկային երջանկությունը առավել է քան ոսկին քաղաքն ստացել էր ոսքի անվանում
5.Առանձնացրո’ւ հեքիաթի հերոսներին եւ բնութագրի’ր։
Ուքանա թագավոր-Հնդկաստանի Բենարես քաղաքի տխուր թագավոր, ով ուներ Քանաքարա անունով դուստր։
Քանաքարա- Ուքանա թագավորի և Գոհար թագուհու դուստր։
Դիվանա- Բենարեսում ապրող մի երիտասարդ։ Շռայլ, զվարճասեր, իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։
Մեծ արծիվ- Վիրավոր բայց շատ հզոր արծիվ ում պատրաստվում էր սպանել Դիվանան։
Գոհար թագուհի- Թագուհի ով կարողանում էր մարդկանց երջանկացնել, Քանաքարայի մայր։ ԵՎ վերջապես մարդ ով մարդու զգանցմունքները և երջանկությունը վեր էր դասում ամեն ինչից։
6.Մեկնաբանի’ր հետեւյալ նախադասությունը<< ...կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտում ու ճանապարհ>>։
Կյանքը անիմաստ է, եթե չկա ձգտում և նպատակ։ Մարդիկ տեսնում են մեքենա և մտածում, որ կարող է մի օր բախտը իրենց ժպտա և բազմոցին նստած նրանք ունենան մեքենա։ Այդպես չի կարող լինել, որովհետև մարդիկ ձգտում, աշխատում և նպատակ են ունենում ինչ որ բանի հասնելու համար։