- Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Նյու Յորքի(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ … (ձև) 8643-րդ … (հաճախորդ) … (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.
* Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդ) գերազանցեցի:
Հավանաբար … (քչեր) է հայտնի, որ 1907 … (թվական) Սպիտակ … (տուն) մի … (ընդունելություն) ժամանակ … (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 … (մարդ) ձեռք:
- Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:
Երբեմն … (ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք … (ջրեր)՝ … (ալիք) կապտականաչավուն … (լուսարձակում) … (տեսք): Ծովային … (լուսարձակում) գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես … (բույսեր), այնպես էլ … (կենդանիներ) հատկություն ունեն: Նրանք … (արև) էներգիան լուսային … (էներգիա) վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ … (ռեակցիա) … (հետևանք) առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում … (ջերմություն) … (արտադրություն):
- Գրի՛ր, թե ի՛նչ հոլովով են դրված և ի՛նչ ընդհանուր իմաստ ունեն ընդգծված բոլոր բառերը:
Փոքրիկը պահել էր հյուրի կոշիկները:
Ընկերոջ կրիան պահում էր իրենց տանը:
Մոր պայուսակը չբացած էլ իմանում էր, թե մեջն ի՛նչ կա իր համար:
Միրգը հորեղբոր այգուց են բերում:
Սեղանի ոտքն է դարձել խաղալիք:
Հոր ամբողջ ունեցվածքը մնաց կրտսեր որդուն: