
Հայտնի է,որ ծառի բարձրությունը կախված է նրա տեսակից,տարիքից, հողի բնությունից, կլիմայական պայմաններից և այլն: Ամենաբարձր ծառերն էկվալիպտներն են, որոնց բարձրությունը հասնում է մինչև 100 մետրի: Բայց դրանից ավելի բարձր ոչ մի ծառ չի աճում: Ճափազանց բարձր ծառը չի դիմանա սեփական ծանրությանը: «Երկինքին»,այլ կերպ ասած՝ ամպերին հասնելու համար ծառը պետք է ունենա մի քանի կիլոմետր բարձրություն: Հետևաբար՝ եթե ծառի բարձրությունը մեծանա,օրինակ, 10 անգամ (դառնա 1 կմ), ապա, նրա գործադրած ճնշումը նույնպես կմեծանա 10 անգամ՝ դառնալով զգալիորեն ավելի մեծ, քան առավելագույն ճնշումն է: Հենց այդ պատճառով է,որ ծառերը չունեն նույնիսկ մի քանի հարյուր մետր բարձրություն: