Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:

Ընտրել որևէ շարք և պարզաբանել
Զգայունությունը,  քաջությունը,  համերաշխությունը,  բարությունը,  հարգանքը,  հանգստությունը,  արժեքները,  ուրախությունը,  հնազանդությունը,  հավատը,  տակտը  երջանկությունը,  վստահությունը,  հույսը,  շնորհակալության  զգացումը,  իմաստությունը,  երազանքները,  զղջումը  և  սերը  հիմքեր  են՝  մարդ    կոչվելու  համար:
Այս հատվածում տրված էր այն հատկանիշները որոնցով օժտված շատ քիչ մարդիկ կան։ Հիմա մարդիկ մտածում են միայն նյութականի մասին մոռանալով մարդկային արժեքների մասին։ Եթե տարիներ առաջ երեխաները երթուղու մեջ իրենց տեղը զիճում էին տարեցներին, հիմա իրենք նստում են իսկ տարեցները ճանր տոպրակներով կանգնում։ Սա իրականում մեծ խնդիր է, որովհետև այս խնդիրը գալիս է նաև ընտանիքներից։ Ցանկանում եմ, որ մարդիկ կարողան տարբերել կարևորը անկարևորից։
Փորձեք շարունակել «Ինձ դուր են գալիս մարդիկ…»  շարքը:
Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնց հետ շփվելով լցվում եմ դրական լիցքերով։ Բայց ցավոք հիմա քիչ նկան նման մարդիք։ Հատկապես հիմա ստելը և անպատասխանատվությունը դարձել են սովորական երևույթներ։ Ինձ դուրեն գալիս մարդիկ, ովքեր հարգում և հավատարիմ են մնում միմյանց։ Երանի աշխարհից վերանա՝ չարությունը, անպատասխանատվությունը, անհարգալից վերաբերմունը միմյանց հանդեպ, դավաճանությունը և շատ այլ բացասական բաներ։ Եվ բոլորը լինեն համերաշխ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы