Գործնական քերականություն

  1. Տրված տեքստում ընդծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:

Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:

  1. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեին:

Շերամի գաղտնիքն առևանգելու փորձ կատարող օտարերկրացուն չինական օրենքով բանտարկություն էր սպասվում, իսկ երկրի պետական գաղտնիքը մատնած չինացուն նույն օրենքը դատապարտում էր տանջալից մահվան: Երբ մեր թվարկությունից երկու հազար տարի առաջ Չինական մեծ պարիսպը կառուցեցին, գատնիքը պահպանելու գործը հեշտացավ: Պահնորդը հետևում էր ոչ միայն նրան, ով պարիսպին էր մոտենում դրսից, այլ նաև նրան, ով ներսի կողմից էր մոտենում դարպասին: Եվ շատ մարդ գլխատվեց այն բանի համար, որ շերամի գաղտնիքը գողանալ և Չինաստանից դուրս բերել: Չինացին հինգ հազար տարուց ավելի պահեց այդ գաղտնիքը:

  1. Փակագծում տրված բառերը դի´ր  պահանջվող  թվով:

Սպիտակ արագիլը (արագիլ) աշխարհում  (աշխարհ) շատ տարածված թռչուն (թռչուն ) է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում (շրջան):  Չվող թռչուններ (թռչուն) են՝կտուցն և (կտուց) ու ոտտքերը(ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են զույգերով(զույգ) ուգաղութներով  (գաղութ):  Բները (բույն) տեղադրում են շենքերի (շենք)տանիքներին (տանիք),մետաղյա կամ բետոնե բարձր սյուներին (սյուն) և նման այլ տեղերում (տեղ): Մարդիկ(մարդ) սիրում են նրանց թռիչքի (թռիչք)հանգստությունը (հանգստություն),թևերի (թև) խոր թափահարումը(թափահարում):

  1. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին),
աշակերտների ամբողջություն, — բոլոր աշակերտները միասին
զինվորներ ամբողջություն- բոլոր զինվորները միասին
շատ դեղեր- տարբեր տեսակի դեղեր
ծնողներն ու զավակները միասին- բոլոր ծնողները ու զավակները
ուսանողների ամբողջություն- բոլոր ուսանողները միասին

  1. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր  համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը  բացատրի´ր:—+

Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն  (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):

Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև (նա,նրանք) (կխժռեր,կխժռեին) իրեն:

Երկրի օդային նավատորմը հնացել (է,են), (դրա,դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ  սպասելիք ունես այդ ամբոխից. (նա,նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի,չեն) անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы