ատասխանել հարցերին։
- Քիմիական տարրերի ո՞ր հատկանիշն է վերցրել Դ.Ի. Մենդելեևը որպես տարրերի համակարգման հիմք։
- Ի՞նչու է Մենդելեևի կողմից հայտնագործված օրենքն անվանում պարբերական , ի՞նչ իմաստ է դրված այդ անվանման մեջ։
- Ցեզիում քիմիական տարրն իր հատկություններով նման է նատրիումի տարրին։Գրե՛ք ցեզիումի օքսիդի ,հիդրօքսիդի,ֆտորիդի և քլորիդի բանաձևերը։
- Յոդ քիմիական տարրը հալոգեն է։Գրե՛ք այդ տարրի առաջացրած պարզ նյութի և ջրածնային միացության բանաձևերը։
- Լրացրե՛ք բաց թողած բառակապակցությունը. Քիմիական տարրերի առաջացրած պարզ նյութերի, ինչպես նաև միացությունների ձևերն ու հատկությունները պարբերական կախման մեջ են այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածների մեծությունից։