Բայի սեռը

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
1. կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
2. սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
3. խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
4. շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
5. գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել

2։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
1. ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
2. ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
3. ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
4. չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
5. չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
6. չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
6. կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
7. կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
8. կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել

3. 7-10 նախադասությամբ այնպիսի պատմություն հորինի’ր, որում լինեն տարբեր սեռերի բայեր։

Ցուրտ ձմեռ էր։ Մի օր քայլում (չեզոք բայ) էի փողոցում։ Մի արտառոց ձայն լսվեց(չեզոք բայ, որը գալիս(չեզոք բայ) էր մթերային խանութից։ Մոտեցա(չեզոք բայ) խանութին և նկատեցի (ներգործական բայ) փոքրիկ շնիկի, որը ընդամենը ցանկանում (չեզոք բայ) էր մոտենալ (չեզոք բայ) խանութի դռանը, որտեղից տաք օդ էր փչում(չեզոք բայ), իսկ աշխատողը փոխանակ օգներ(չեզոք բայ) շանը անխճաբար հարվածում(ներգործական) էր։ Գրկեցի (ներգործական) շանը և արագ հեռացա(չեզոք բայ) այնտեղից։ Զանգահարեցի(չեզոք բայ) ոստիկանություն պատմեցի(ներգործական բայ) եղելությունը։ Բայց զուր, նրանք ծիծաղեցին(չեզոք բայ)ինձ վրա և ասացին(չեզոք բայ), որ ոստիկանությունը այդպիսի անհեթեթ բաներով չի զբաղվում(չեզոք բայ)։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы