Աշխարհագրություն․ Ինքնաստտուգում

Ինքնաստուգում

1. Համաշխարհային տնտեսության ճյուղային կառուցվածքի ամենաերիտասարդ ոլորտն է.

1) արդյունաբերությունը 3) ծառայությունների ոլորտը

2) գյուղատնտեսությունը.4)տեղեկատվական ոլորտը

2. Զարգացման ագրարային փուլում գտնվող երկրներ են.

1) Մոզամբիկը և Բանգլադեշը 3) Ֆրանսիան և Իտալիան

2) Թուրքիան և Իրանը 4) Բրազիլիան և Արգենտինան

3. «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել սխալը.

1) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն

2) պլաստմասսա — մեքենաշինություն 3) կաուչուկ — քիմիական արդյունաբերություն

4) պողպատ — մետաղաձուլություն

4. Ածխի արդյունահանմամբ առաջատար երկիրն է. 1) Ֆրանսիան 3) Ճապոնիան 2) Չինաստանը 4) Ավստրալիան

5. Էլեկտրաէներգիայի արտադրությամբ առաջատար երկիրն է.

● 1) Չինաստանը 3) ԱՄՆ–ը

● 2) Ճապոնիան 4) Գերմանիան

6. Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն. 1) ջէկերը 2) ջրէկերը 3) աէկերը 4) մէկերը

7. Ո՞ր պնդումն է սխալ.

● 1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:

● 2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի ոչ ավանդական աղբյուրների դերը:

● 3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:

● 4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:

8. Ո՞ր պնդումն է ճիշտ. 1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում: 2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն ատոմային էլեկտրակայանները: 3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են զարգացող երկրներում: 4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում զարգացած երկրներին:

9. Ավտոմոբիլային ընկերություն — պետություն» սկզբունքով կազմված զույգերից ընտրել սխալը.

● 1) «ՏՈՅՈՏԱ» — Ճապոնիա 3) «ՖՈՐԴ» — ԱՄՆ

● 2) «ՊԵԺՈ» — Ֆրանսիա 4) «ՖԻԱՏ» — Իսպանիա

10. Բնութագրումով որոշել արդյունաբերության ճյուղը. Արդյունաբերության այս ճյուղն ունի լայն հումքային բազա. բնական հանքային հումք, արդյունաբերության այլ ճյուղերի թափոններ: Ո՞ր ճյուղն է.

1) քիմիական արդյունաբերությունը 3) մեքենաշինությունը

● 2) մետաղաձուլությունը 4) թեթև արդյունաբերությունը

11. «Արտադրանք — արդյունաբերության ճյուղ» զույգերից ընտրել ճիշտը.

● 1) հաստոց —մետաղաձուլություն

● 2) պլաստմասսա — մեքենաշինություն

3) տրիկոտաժ — թեթև արդյունաբերություն

● 4) սինթետիկ մանրաթել — թեթև արդյունաբերություն

12. «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը. 1) հացահատիկային — բրինձ 2) կերային — ցորեն

3) բանջարաբոստանային — կաղամբ 4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ

13. Ո՞ր պնդումն է սխալ. 1) Զարգացող երկրներին բնորոշ է ինտենսիվ գյուղատնտեսությունը: 2) Բրնձի ցանքատարածությունները մեծ տարածում ունեն մուսսոնային կլիմա ունեցող շրջաններում: 3) Զարգացած երկրների գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է: 4) Խաղողագործության գծով մասնագիտացել են հատկապես Միջերկրական ծովի ավազանի երկրները:

14. Ընտրել «մշակաբույս — մշակաբույսի հայրենիք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

● 1․ թեյ ա. Հնդկաստան

● 2․ շաքարեղեգ բ. Եթովպիա

● 3․ եգիպտացորեն գ. Մեքսիկա

● 4․ սուրճ դ. Չինաստան 1) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ 2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ 3) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա 4) 1–բ, 2–դ, 3–ա, 4–գ

15. Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.

● 1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին

2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը

16. Ձիթատու տեխնիկական մշակաբույսեր են. 1) բամբակենին և ցորենը 3) սոյան և արևածաղիկը 2) կարտոֆիլը և ձիթապտուղը 4) եգիպտացորենը և բրինձը

17. Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

● ծխախոտ ա. հացահատիկային

● գարի բ. տեխնիկական

● վարունգ գ. այգեգործություն

● խնձոր դ. բանջարաբոստանային 1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ 2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ 3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ 4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

18. «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից ընտրել սխալը. 1) սուրճ — Բրազիլիա 2) թեյ — Հնդկաստան 3) բրինձ — Արգենտինա 4) եգիպտացորեն — ԱՄՆ

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы