Ֆիզիկա․ Պարզ մեխանիզմներ

Դաս 23.  (07.03-11.03)

§27. Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն:

§28. Լաբորատոր աշխատանք 4: Լծակի հավասարակշռության պայմանի ուսումնասիրումը:(էջ 91- 95)

Քննարկվող հարցեր՝

  1. Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք:
    Այն սարքերը, որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները փոփոխելու համար կոչվում են մեխանիզմներ:

Օր.՝լծակ, ճախրակ, թեք հարթություն, որլորան, պտուտակ:

  1. Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները:
    Պարզ մեխանիզմները հնարավորություն են տալիս փոքր ուժերի միջոցով մեծ ծանրություններ տեղափոխելու
    Ինչ է լծակը:
    Լծակը ամենատարածված պարզ մեխանիզմն է, դա սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել հենարանի շուրջը:
  2. Ինչն են անվանում ուժի բազուկ:
    Հենման կետից մկչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:
  3. Ինչպես կորոշեք ուժի բազուկը:
    Ուժի բազուկը որոշելու համար պետք է հենման կետից ուղղահայաց իջեցնել դեպի ուժի ազդման գիծ, այդ երկարությունն էլ կլինի ուժի բազուկը:
  4. Ինչպիսի ազդեցություն են գործում ուժերը լծակի վրա:
    Բեռի ուժը ազդում է լծակի մրա վերևից դեպի ներքև, և նաև ազդում է երկրի ձգողության ուժը, որը նույնպես ազդում է լծակի վրա դեպի ներքև:
  5. Որն է լծակի հավասարաակշռության պայմանը:
    Լծակը կմնա հավասարության մեջ, եթե իր վրա ազդող ուժերի հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին:
  6. Չափահասն ու երեխան պետք է անցնեն գետակի վրայով՝ մեկը՝ աջ ափից ձախ, մյուսը՝ հակառակ ուղղությամբ:
    Երկու ափերին էլ կա մեկական տախտակ, որոնցից յուրաքանչյուրը մի փոքր կարճ է գետակի լայնությունից:

Ինչպե՞ս կանցնեն գետակը չափահասն ու երեխան:

  1. Օգտվելով նկարից՝  բացատրեք մկրատի  գործողությունը, որպես լծակ:
    Մկրատի բռնակների վրա գործադրվում է ուժը, պտուտակը հենման կետն է, իսկ մկրատի սայրը մեծացնում է ուժը:

 Բացատրեք, թե ինչու մետաղաթերթ կտրելու  մկրատ և ակցան օգտագործելիս շահում ենք ուժի մեջ:
Քանի որ մարդը ակցանով կտրում է շատ պինդ նյութեր, գործադրելով քիչ ուժ արդյուքում կատարվում է ավելի մեծ աշխատանք:

  1.  Բերեք կենցաղում, տեխնիկայում և բնության մեջ լծակի կիրառման այլ օրինակներ:
    Տարբեր նյութերի ծանրությունը իմանալու համար օգտագործում ենք լծակային կշեռք,ձուկ բռնելու համար օգտագործում ենք կարթը, նաև ծանր բեռ բարձացնելու համար օգտագործում ենք ամբարձիչ:

 Ո՞ր դեպպքերում և ինչ նպատակով է օգտագործվում թեք հարթությունը:
Ինչ որ ծանր բեռ բարձրացնելը շատ դժվար է, քանի որ դրա վրա ազդում է դրա ծանրությունը և երկրի ձգողության ուժը, բայց մարդիկ հորինել են այդպիսի հարցից դուրս գալու ավելի հեշտ ձև օգտագործելով թեք հարթություն, որի վրայով ավելի հեշտ է սահելով տանել որևե ծանր բեռ:

Դիտեք տեսանյութերը՝

  

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы