Ֆիզիկա․ Մեխանիզմի օգտակար գործողության գործակից

§30. Մեխանիզմի օգտակար    գործողության գործակից:

          Քննարկվող հարցեր՝

1. Որ աշխատանքն է կոչվում օգտակար:
Այն աշխատանքը, որի կատարման համար ստեղծված է մեխանիզմը կամ մեքենան, կոչվում է օգտակար աշխատանք

2. Որ աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված:
Մեխանիզմի օգտագործմամբ նպատակին հասնելու համար կատարված ամբողջ աշխատանքը կոչվում է լրիվ աշխատանք ։
Ծախսված աշխատանք,Եթե բեռը բարձրացնելու համար որևէ մեխանիզմ ենք օգտագործում, ապա բեռի ծանրության ուժից բացի, միշտ էլ հարկ է լինում հաղթահարել նաև մեխանիզմի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեխանիզմում գործող շփման ուժը։

3. Ինչու լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից:
Օգտակար աշխատանքը միշտ լրիվ աշխատանքի որոշ մասն է, որը մարդը կատարում է մեխանիզմների միջոցով։

4. Որ մեծությունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը ծախսված աշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից 

5. Հնարավոր է, որ ՕԳԳ-ն հավասար կամ մեծ լինի 100 -ից:
Քանի որ A օգ-ը միշտ փոքր է A լր-ից, ապա ՕԳԳ-ն միշտ փոքր է 1-ից (կամ 100 %-ից)։

6. Ձևակերպեք մեխանիկայի  «ոսկի կանոնը»:

Այսպիսով, մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, նույնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը:

Այս պնդումը կոչվում է մեխանիկայի «ոսկե կանոն»։

       Լուծել հետևյալ խնդիրները՝

  1. Լծակի օգնությամբ բանվորը բարձրացնում է 150 կգ զանգվածով սալը: Ինչ ուժ է նա կիրառում լծակի 1,8 երկարությամբ երկար բազուկին, իսկ փոքր բազուկը 0,3մ է:
    250 մ
  1. 150 Ն կշռով բեռը հավասարաչափ վեր են քաշում, որպես թեք հարթություն ծառայող տախտակի երկայնքով: Տախտակի երկարությունը 180 սմ է, մի ծայրի բարձրությունը գետնից՝ 30սմ, իսկ բեռին կիրառված ուժը՛ որը զուգահեռ է թեք հարթությանը, 40 Ն: Հաշվեք թեք հարթության ՕԳԳ-ն:
    η=(Aօգ)/Aլր⋅100%

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы