Պատմվածքը կարդալիս ունեցա տարբեր զգացողություներ։ Սկզբից մտածեցի, որ տղան կենդանասեր է և ցանկանում է ընտանի կենդանի պահել։ Բայց ոչ։ Այս խնդիրը հիմա ևս արդիական է։Գնում են կենդանի, բազմացնում, ներկայացնում որպես խաղալիք, առանց հասկանալու, որ վաճառում են կենդանի, որը ևս ունի օրգանիզմ և հարկավոր է խնամել։ Մարդիկ մտածում են, որ կենդանի գնելով գնում են խաղալիք։ Որոշ մարդիկ էլ դա դարձրել են բիզնես և գումարի դիմաց փոքրիկ և խեղջ ձագուկին վաճառում են ամեն երկրորդին, առանց հետաքրքրվելու, թե այդ մարդը ինչ պայմաններում է պատրաստվում պահել, արդյոք այդ կենդանին ապահով ձեռքերում է։ Եվ մի խնդրանք ունեմ մարդկանց, որ նախքան կենդանի գնելը, պետք է հասկանալ, որ դուք ձեր վրա վերցնում եք մեծ պատասխանատվություն, որ շունը երբեք չի կարող լինել խաղալիք, որաովհետև կենդանին պահանջում է հատուկ խնամք, հատուկ սննունդ, հատուկ դեղորայք և շատ շատ այլ հոքսեր։ Շատ մարդկանց անպատասխանատվության պատճառով է, որ փողոցում այսքան անտուն և քացած կենդանիներ կան։ Սիրեք ձեր կենդանուն։🐾