Բայի սեռը

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
ա. ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
բ. տրտնջալ, կարդալ, մրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
գ. հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
2. Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
ա. երեսապատվել, անպատվել, կախարդվել, գգվել,
գժտվել, անջատվել
բ. ճարահատվել, շրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել,
խելագարվել, փառաբանվել
գ. զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
3. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
ա. երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
բ. սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել,
շաղափվել, հպատակվել
գ. բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել

4. Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
ա. չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
բ. հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
գ. կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվել,
հովվել
5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը.
ա. Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք
ձեր գործը հանգիստ շարունակել:
բ. Մենք հակընդդեմ հայց ենք ներկայացրել դատարանին,
որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
գ. Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և դժվար է
նույնիսկ լվացվելը:
դ. Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր),
որ չսայթաքես:
ե. Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի
ուզում ինձ տեսնել:
զ. Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել,
կապվել) և նորություններ իմանալ Արցախից:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы