Գործնական քերականություն

  1. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդությունների (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ), և ժամանակ երկրային համեմատած (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

  1. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

        «Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել)արտահայտությունը հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) սովորույթներից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական)հերթով դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ)ազատություն էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել)քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել)արարքների համար:

  1. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

Թումանյան

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

  1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին- եզակի
մշակույթներ- հոգնակի
նյութեր- հոգնակի
շարժում- եզակի
ժամանակ- եզակի
մարմիններ- հոգնակի
ճանապարհ- եզակի
օրացույցներ- հոգնակի
դաշտ- եզակի
շարժումներ-հոգնակի
նյութ- եզակի
դաշտեր- հոգնակի
մշակույթ- եզակի
ճանապարհներ- հոգնակի
ժամանակներ-հոգնակի
օրացույց- եզակի

  1. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև- ձևեր
արտ-արտեր
հարց-հարցեր
սարք-սարքեր
զենք- զենքեր
դեզ-դեզեր
օր-օրեր
Միավանկ բառերի հոգնակի թիվը կազմվում է — եր վերջավորության միջոցով։

Բ. Երկիր- երկրներ
տարի- տարիներ
գնացք- գնացքներ
նվեր- նվերներ
վայրկյան- վայրկյաններ
ուղևոր- ուղևորներ
Երկվանկ և բազմավանկ բառերի թիվը կազմվում է — ներ վերջավորության միջոցով։

Գ. Թոռ- թոռներ
դուռ- դռներ
մուկ-մկներ
ձուկ- ձկներ
լեռ- լեռներ
բեռ-բեռներ
Այս բառերը գրաբարում վերջացել են ն-ով, հոգնակին կազմելիս ն հնչյունը վերականգնվում է և ավելանում է -եր մասնիկը։

Դ.  Աստղ-աստղեր
արկղ-արկղեր
վագր-վագրեր
անգղ-անգղեր
սանր-սանրեր
Այն երկվանկ բառերը, որոնց երկրորդ վանկում ունենք ը գաղտնավանկ հնչյունը, այս բառերի հոգնակի թիվը կազմվում է -եր մասնիկի օգնությամբ։

117.Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք- դասի գիրք
հեռագիր- հեռու ուղարկվող գրություն
արոտավայր- արոտի վայր
լրագիր- լուրերի ժողովածու
ծառաբուն- ծառի բուն
մրգաջուր- մրգային ջուր
մրջնաբույն- մրջյունների բույն
ծաղկեփունջ- ծաղիկների փունջ
միջնապատ- մեջտեղի պատ

Բ.Վիպագիր- վեպ գրող
մեծատուն- հարուս ունեվոր
զինակիր- զենք կրող
ժամացույց- ժամը ցույց տվող
կողմնացույց- կողմ ցույց տվող
երգահան- երգ ստեղծով
քարահատ- քար կտրող
պատմագիր- պատմություն գրող
քանդկագործ- քանդակներ ստեղծող

Նմանությունը- Բարդ բառեր են կազմված են երկու արմատից։
Տարբերությունը- երկրորդ շարքի բառերի վերջին արմատը ունի բայական իմաստ, ցույց է տալիս գործողություն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы