Ռուսերենից հայերեն թարգմանություն
Մի կին շատ էր սիրում այգում կերակրել աղավնիներին։
Ամեն օր առավոտյան նա գալիս էր այնտեղ դեռ տաք հացի բատոնը ձեռքին և ամբողջ բատոնը կերակրում նրանց՝ փշրանքները տարածելով իր շուրջը։ Այդպես շարունակվեց բավականին երկար ժամանակ։ Դա նկատեց մի տղամարդ և ասաց նրան։
֊Ահա այստեղ դուք կերակրում եք այս թռչուններին հացի փշրանքներ նետելով։ Մինչ դեռ Աֆրիկայում քաղցած մարդիկ կան։
Կինը նայելով նարան պատասխանեց.
֊ Իհարկե, այդպես է, սակայն չեմ կարող մինչև Աֆրիկա բատոնը նետել։