Ներկայացնել կլոր որդերի ընդհանուր բնութագիրը,
Մարմինը թելանման է կամ իլիկաձև (80—85 մկմ) է երկկողմանի համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է այստեղից էլ՝ անվանումը։ Պատված է հարթ կամ օղակաձև, ամուր կուտիկուլայով, որի տակ տեղադրված է հիպոդերմը։ Արյունատար և շնչառական համակարգ չունեն։ Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո- և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։

Կլոր Որդերի դասից ինչ մակաբույծ տեսակներ գիտեք
Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։
Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխը, սրատուտը և այլն։
Ներկայացրեք սրատուտի կամ ասկարիդի բազմացումը մարդու օրգանիզմում
Հասուն էգերը ձվադրում են հետանցքի շուրջը, ինչպես նաև կանանց արտաքին սեռական օրգանների վրա և անմիջապես սատկում։
Ինչպես անել, որ չվարակվել մակաբույծ որդերի ձվերով։
Պետք է պահպանել հիգենիայի կանոները։ Պարբերաբար լավացվել։
Ներկայացնել օղակաձև որդերի արտաքին կառուցվածքը և ներքի օրգանները

Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 6 դասի մեջ՝ առաջնաօղակավոր որդեր(Archiannelida), բազմախոզանավորներ(Polychaeta), սակավախոզաններ(Oligochaeta), տզրուկներ (Hirudinea), էխիուրիդներ(Echiurida) և սիպունկուլիդներ(Sipunculida)։
Ինչպես է բազմանում անձրևաորդը և ինչ նշանակություն ունի գյուղատնտեսության մեջ։

Երկսեռ է, բազմանում է կոկոնի առաջացմամբ, որի ներսում ձվաբջիջը բեղմնավորվում է։
Արյունատար համակարգը փակ է։ Անձրևորդը իր շարժումներով փխրեցնում է հողը, նպաստում բուս, մնացորդների քայքայմանը։ Վնասակար է. խոզերի թոքաճիճվային հիվանդությունների փոխանցող է։
Այսօր հայտնի են մոտ 3500 տեսակներ։ Մարմնի առջևում գտնվում է մուգ գույնի լորձային հաստացում՝ գոտի, որը մասնակցում է բազմացմանը։ Այն հերմաֆրոդիտ կենդանի է։
Հղումներ
Սրատուտ
Սրատուտ վիդեո
Կլոր որդեր
Տափակ որդեր