Կենսաբանություն․ Սրատուտ

Սրատուտ, Oxyurata ենթակարգի կլոր որդ։ Մարդու մակաբույծ է, էգի երկարությունը 9—12 մմ է, արուինը՝ 2—5 մմ, ձվիկներն անգույն են, 0,05 մմ երկարությամբ։ Սրատուտներն ապրում են մարդու բարակ և հաստ աղիքներում։ Հասուն էգերը ձվադրում են հետանցքի շուրջը, ինչպես նաև կանանց արտաքին սեռական օրգանների վրա և անմիջապես սատկում։ Սրատուտի կյանքի տևողությունը 3—4 շաբաթ է։ Սրատուտն առաջացնում է էնտերոբիոզ հիվանդություն, որը մարդու, հատկապես երեխաների, ամենատարածված ճիճվային հիվանդություններից է։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է։ Վարակվում են սրատուտի ձվիկները կուլ տալիս։ Հիվանդության հիմնական ախտանշաններն են՝ հետանցքի քոր, սրտխառնոց, երբեմն որովայնի ցավեր, լուծ, նյարդային գրգռվածություն, գլխացավ, քնի խանգարումներ։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы