Գործնական քերականություն

  1. Ընդգծված բառակապակցությունները մեկական բառերով փոխարինի՛ր:

Վանա լճի մոտ շրջանում ընկած Ռշտունյաց լեռները հայտնի էին պղնձի, կապարի, երկաթի հանք ունեցող վայրերով, որոնք բազմաթիվ անգամներ հիշատակվել են հայկական ձեռքով գրված գրքերում: Բրոնզի ու երկաթի դարերի շրջաններից սկսած՝ հայկական լեռնոտ աշխարհում արդյունահանվում ու ձուլվում էին տարբեր մետաղներ, որը պատճառ էր դառնում, որհանվող նյութերի անունները դառնային տեղերի անուններ:

Հետագայում հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն ու երկրաբանությամբ զբաղվողները այդ անվանումների միջոցով հայտնաբերում էին լեռներում գտնվող լքված փորված տեղեր ու մետաղ ձուլելու տեղեր:

մոտ շրջանում— շրջակայքում
հանք ունեցող վայրերով-հանքավայրերով
բազմաթիվ անգամներ— բազմիցս
ձեռքով գրված գրքերում— ձեռագրերում
դարերի շրջաններից— դարաշրջաններից
 լեռնոտ աշխարհում -լեռնաշխարհում
հնէաբանությամբ զբաղվող գիտնականներն— հնեաբանները
երկրաբանությամբ զբաղվողները— երկրաբանները
փորված տեղեր— փորվածք
 մետաղ ձուլելու տեղեր— մետաղաձուլարան։


Տրված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Գահընկեց- գահից ընկած, գահից զրկված
իշխանազուն- իշխանական տոհմից
արյունարբու- արյուն խմող
արքայանիստ- արքայի նստելու վայր
դյուրաբեկ- հեշտ բեկվող
գավաթակից- գավաթին կից
դրկից- հրևան

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы