Ավետիք Իսահակյան` «Երջանկության իմաստը»

  1. Ավետիք Իսահակյան` «Երջանկության իմաստը»:

Առաջադրանքներ`

2. Ի°նչ է երջանկությունը քեզ համար։
Երջանկությունը պետք չէ երկար փնտրել կամ սպասել դրան։ Այն մեր կողքին է և մեր մեջ։ Երբ ամեն օր արթնանում ենք և տեսնում արևը դա արդեն երջանկություն է։ Երբ հարազատներդ առողջ են և քեզ հետ են դա նույնպես երջանկություն է։ Երբ չես արթնանում արկերի պայթյունից և չես պատսպարվում նկուղներում ռմբակոծություններից դա արդեն երջանկություն է։ Երջանկություն է գնահատել ունեցածը և չկապել այն նյութական արժեքների հետ։

3. Ստեղծագործի’ր` «Երջանկությունը գումարով չի’ գնվի»:
Իսկապես, երջանկությունը գումարով չես գնի։ Ոչ միշտ է գումարի առկայությունը երջանկացնում մարդուն։ Գումարով կարող ենք գնել տուն, բայց ոչ՝ հարմարավետություն։ Գումարով կարող ենք գնել ժամացույց, բայց ոչ ժամանակ։ Գումարով չենք կարող գնել առողջություն։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы