Ատոմի զանգված

Ատոմական զանգվածի հասկացությունը մտցրել է Ջոն Դալթոնը (1803 թվականին), որպես միավոր ընդունելով ամենաթեթև տարրի՝ ջրածնի ատոմի զանգվածը (ջրածնային միավոր) և ավելի ուշ առաջարկել տարրերի ատոմական զանգվածների առաջին աղյուսակը։

1818 թվականին Ի. Բերցելիուսը հրատարակեց ատոմական զանգվածների նոր աղյուսակ՝ հաշվված ըստ թթվածնի, որի ատոմական զանգվածը ընդունված էր 100։ Քիմիկոսների միջազգային համագումարը 1860 թվականին ընդունեց Ատոմական Զանգվածների միասնական արժեքներ՝ հաշվված ջրածնային միավորներով։ Սկսած 1906 թվականից ատոմական զանգվածը չափվում էր թթվածնային միավորով՝ թթվածնի ատոմի զանգվածի 1/16 մասով։ Տարրերի պարբերական օրենքի հայտնագործել է Մենդելեևը 1869 թվականին, որը կարևոր դեր խաղաց մի շարք տարրերի ատոմական զանգվածների ճշտման գործում։ Թթվածնի բնական իգոտոպների՝ 160170180 հայտնաբերումից հետո առաջացավ ատոմական զանգվածների երկու ցուցակ՝ քիմիական և ֆիզիկական (առաջինը որպես ատոմական զանգվածի միավոր վերցնում էր բնական թթվածնի ատոմների միջին զանգվածի 1/16, երկրորդը՝ 160 իզոտոպի զանգվածի 1/16

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы