Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:
Բանաստեղծությունն այն մասին է, թե ինչպես է գարնան գալու պես սիրով լցվում մարդու սիրտը։
2.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Բնության հետ մեկտեղ արթնանում և փթթում է նաև մարդու սիրտն ու հոգին։
3.Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է ինել նաև քառատող/ հորինել գարնան մասին: