Գործնական Քերականություն

40.Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել:
անփութորեն պատրաստված

Կոպիտ է խոսում ընկերների հետ:
Խիստ

Շատ կոպիտ դեմք ունի:
 Տգեղ, ոչ դուրեկան, ոչ քնքուշ

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում:
Անվանել

Եվ սրան էլ իմաստուն են կոչում:
Համարել

Ի՞նչ ասում էին ,սուս ու փուս կատարում էր:
Որևէ գործ անել

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ:
 Սկսածը վերջացնել

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա:
ամբողջապես ավարտել, գլուխ բերել

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում,լռում էր:
 Ոչինչ չասել, չխոսել, ձայն չհանել

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու:
Լռություն պահպանել, աղմուկ՝ ժխոր չբարձրացնել

Արձագանքները լռեցին:
Ձայն չարձակել՝ չհանել

Ափսեները դրեց պահարանում:
Դասավորել դարսել

Եկան ու իր օրենքը  դրեց:
Սահմանել, հաստատել

Ձեռքի գիրքը մի կերպ  դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ:
Տեղավորել

41.Լեզու բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
Տղան մի քանի լեզվի էր տիրապետում։
Վախից լեզուն կապ էր ընկել։
Լեզուն գտնվում է բերանի խոռոչում։
Լեզուն ծառայում է որպես հաղորդակցման միջոց։
Շատ հետաքրքիր է ժեստերի լեզուն։

42.Օդ  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
Ծուխը պտտվեց օդում և անհետացավ։
Առվոտյան օդը սառն էր։
Օդը Երկրի մթնոլորտը կազմող գազային խառնուրդն է

43.Երես  բազմիմաստ  բառը նախադասությունների մեջ գործածի՛ր  քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր:
-Ինչու՞ ես այդպես երեսիս նայում։
Սեղանի երեսը սրբեց և ափսեները շարեց։
Ինձ համար ճաշի երեսից կլցնես։

Հոմանիշներ

  1. Ընդգծված բառերիև բառակապակցությումերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր,որ բյուրեղապակե  կոթողի նման ընկնում էր ցած:

Բայց բեդվինները հիացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են թափառում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում նորից ու նորից փլչող ավազը, մինչև որ  փոսի հատակին ջրիկ ցեխ երևա:

Ջրի ամենափոքրիկ շիթերից անգամ հողի վրա բոցկլտում են

խոտի վառ կանաչ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ տեղը:  Բեդվիները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրել, որպեսզի  տեսնեն, թե խոտն ինչպե՞ս  է աճում:

Բեդվիները ուղղակի չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը վերջանա:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы