Իսահակ նյուտոն

Իսահակ Նյուտոն  անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ, դասական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։ «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» հիմնարար աշխատանքի հեղինակն է, որտեղ շարադրել է Տիեզերական ձգողականության օրենքը և մեխանիկայի երեք օրենքները, որոնք դասական մեխանիկայի հիմքն են։ Մշակել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկըգույնի տեսությունը, դրել է ժամանակակից ֆիզիկական օպտիկայի հիմքերը, ստեղծել է շատ այլ մաթեմատիկական և ֆիզիկական տեսություններ։
Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում  քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606-1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել[18]։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ (անգլ.՝ Isaac Newton) անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան[19]։ Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы