Գինին և քիմիան

Նախագծի մասնակիցներ` 6- 7 դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը`  հունվար

Նպատակ՝    Գիտելիքներ գինու մասին

Անցկացման ընթացքը՝ Սովորողների հետ ուսումնասիրել հետևյալ թեմաները՝

Գինու ստեղծման պատմություն

Գինին արտադրվում է հազարավոր տարիներ շարունակ։ Հայտնի հնագույն գինու գործարանը 6,100 տարեկան Արենի-1 գինու գործարանն է Հայստանում։ Գինու ամենահին հայտնի հետքերից մեկը Վրաստանից է (մ.թ.ա. 6000), Իրան (մ.թ.ա. 5000 թվական) և Սիցիլիա (մ.թ.ա. 4000 թվական) չնայած դրան կան ապացույցներ այն մասին, որ նմանատիպ ալկոհոլային խմիչք ավելի վաղ առկա էր Չինաստանում (մ.թ.ա. 7000 թվական)։ Գինին հասավ Բալկանյան թերակղզի մ.թ.ա. 4500 թ.-ին և օգտագործվում էր Հին Հունաստանում, Թրակիաում և Հռոմում։ Պատմության ընթացքում գինին օգտագործվել է իր հարբեցնող ազդեցության պատճառով։։

Մարդու օրգանիզմի վրա գինու թողած ազդեցությունների քննարկում

Ֆրանսիական պարադոքս կամ ֆրանսիական համախտանիշ, սիրտանոթային և ուռուցքաբանական հիվանդությունների համեմատաբար ցածր մակարդակ Ֆրանսիայի բնակիչների շրջանում բարձր կալորիականության սննդակարգ և մեծ քանակությամբ ճարպեր պարունակող սննդից: Գիտնականներին առաջ են քաշում տարբեր վարկածներ այս երևույթի բացատրման համար և ամենատարածված տեսակետը համարվում է ֆրանսիական չոր կարմիր գինու օգտագործումը:

Խմորման պրոցես

Խմորում, օրգանական նյութերի, հատկապես ածխաջրերի, անաերոբ ճեղքումը միկրոօրգանիզմների կամ դրանց արտադրած ֆերմենտների ազդեցությամբ։ Խմորման պրոցեսում օքսիդա-վերականգնման ռեակցիաների շնորհիվ անջատվում են մեծ քանակությամբ էներգիա, որն անհրաժեշտ է միկրոօրգանիզմների կենսագործունեության համար, և քիմիական միացություններ, որոնք միկրոօրգանիզմներն օգտագործում են ամինաթթուների, օրգանական թթուների, սպիտակուցների ու ճարպերի կենսասինթեզի համար։ 

Խմորման տեսակներ

Գինու տեսակներ ,ըստ իրենց քիմիական բաղադրության
Անապակ գինի (շաքարի պարունակությունը ոչ ավել քան 0,3 % (3 գր/լիտր), սպիրտ՝ 9-13 %)։ Գինին «անապակ» է կոչվում, քանի որ դրանում շաքարը գրեթե ամբողջությամբ խմորման է ենթարկվել։Անապակ հատուկ (սպիրտ՝ 14-16 %, շաքար՝ մինչև 3 գր/լիտր)Կիսաանապակ (սպիրտ՝ 9-13 %, շաքար՝ 5-30 գր/լիտր)Կիսաքաղցր (սպիրտ՝ 9-12 %, շաքար՝ 30-80 գր/լիտր)Հատուկ (թնդացված)Թունդ (սպիրտ՝ 17-21 %, շաքար՝ 30-120 գր/լիտր)Քաղցր (սպիրտ՝ 14-20 %, շաքար՝ մինչև 15գր/լիտր)Կիսաաղանդերային (սպիրտ՝14-16 %, շաքար՝ 50-120 գր/լիտր)Աղանդերային (սպիրտ՝ 15-17 %, շաքար՝ 160-200 գր/լիտր)Լիկյորային (սպիրտ՝ 12-16 %, շաքար՝ 210-300 գր/լիտր)Բուրավետացված գինիներ (սպիրտ՝ 16-18 %, շաքար՝ մինչև 6-16 %)Փրփրուն գինիներ, որոնք խմորման ժամանակ հարստացվում են ածխաթթու գազով։ Ամենահայտնի փրփրուն գինին է շամպայնը, որը պատրաստվում է Ֆրանսիայի Շամպան նահանգում հայտնաբերված տեխնոլոգիայով։Բրյուտ — կյուվե (սպիրտ՝ 9-13 %, շաքար՝ 0 գր/լիտր)Էքստրաբրյուտ (սպիրտ՝ 9-13 %, շաքար՝ 3-6 գր/լիտր)Բրյուտ (սպիրտ՝ 9-13 %, շաքար՝ մինչև 15 գր/լիտր)
Գինու որակական և քանակական անալիզ

Նպատակ`Սովորողները ձեռք են բերում գիտելիքներ նշված թեմաներով և փորձում են պարզագույն մեթոներով որոշել գինու որակը։

Որպես նախագծի ամփոփում՝ Այցելություն Արարատ կոնյակի գործարան։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы