Տեղեկություններ ջրվեժի անտառապարկի մասին

«Ջրվեժ» անտառապարկը հիմնվել է 1977թ. եւ ունեցել է 400,43 hա տարածք: Անտառապարկում աճում են «Կարմիր գրքում» գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակի բույսեր` սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական, 100-ից ավելի ծառաթփատեսակներ եւ պարտեզային ձեւեր` եղեւնի կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արեւմտյան,  300 տեսակի անոթավոր բույսեր,  եւ այլն: 
 
2007թ. սկսվեցին տարածքի քարտեզագրման աշխատանքները: Արդյունքում հայտնվեց մի քարտեզ, որտեղ պարկի տարածքը սահմանվում էր 423հա, այսինքն` մոտ 23 հա ավելի: Որոշ ժամանակ անց կադաստր մտցնելու համար ներկայացվեց եւս մեկ քարտեզ` սկզբնական տարածքի չափով, սակայն այդ նոր քարտեզում այս անգամ, ըստ մեր տեղեկությունների, փոփոխված էին «Ջրվեժ» անտառապարկի սահմանները. դուրս էր հանված անտառածածկ 23 հեկտարանոց տարածքը, փոխարենն ընդգրկվել էր լերկ լանջերով հողակտոր: Քարտեզագրումն իրականացրել է «Ուայթ գեյթ» կազմակերպությունը:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы