ԱԾԱԿԱՆ

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Այդ քաղաքում մի երազուն տղա կար։
Այդ ֆիլմը հստակ ասելիք չունի։
Այդ տանը այնքան տաք էր։
2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ, անբնական, տպավորիչ
այգի-մրգատու, կանաչ, բերրի
ծաղիկ-անուշաբույր, վայրի, նուրբ
գիրք-գեղարվեստական, հաստափոր, պատկերազարդ
գորգ- բազմանախշ, հնամաշ, գույնզգույն

4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։

Հեռախոսը ուներ բարձր գին։
Այդ սրչճարանում սուրճը շատ թունդ էր։
Այնտեղի ջուրը շատ պղտոր էր
Նա շատ տխուր էր թվում։
Այդ հացի գինը ավելի ցածր էր։
Տղան շատ ժլատ էր։
Ուտեստը այնքան ջրալի է։
Ուրախ երեխա է։
Երեխաները քաղցր շատ են սիրում։

 5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ, դերձակ, դժվարին, հոգատար, մանրահատակ, կավ, հաճարենի,
հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե, սնահավատ, դետալ,
գործունյա, բարեգութ, դաժան, ատլաս, չիթ, փայտե, կաղապար, շրջանակ, թղթե:

Աղոտ լույս
Դժվարին ուղի
Հոգատար ուսուցիչ
Պողպատե դուռ
սնահավատ կին
Գործունյա մարդ
Բարեգութ տատիկ
Դաժան կյանք
Փայտե ձի
Թղթե ինքնաթիռ

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы