Հայոց լեզու․ Գործնական աշխատանք

1. Առանց փակագծերի և փակագծերում տրված բաղադրիչները, ըստ ընդունված կանոնների, գրել միասին, անջատ կամ գծիկով։
Արագ (արագ)-Արագ-արագ
հյուր (ընկալություն)- հյուրընկալություն
յոթանասուն (երեք)-յոթանասուներեք
տեղի (անտեղի)-տեղի-անտեղի
մուգ (կարմիր)-մուգ կարմիր
 հյուսիս (արևելք)- հյուսիս-արևելք
դեմ (դիմաց)-դեմ-դիմաց
ուշ (ուշ)-ուշ-ուշ
ըստ (արժանվույն),- ըստ արժանվույն
դուրս (մղել)- դուրս մղել
ծառից (ծառ)- ծառից ծառ
քանի (որ)-քանի որ
կողք (կողքի)-կողք կողքի
կապտա (կանաչ)- կապտականաչ
մի (քանի)-մի քանի
լեփ (լեցուն)-լեփ-լեցուն
տեղից (տեղ)-տեղից տեղ
լեռն (աշխարհ)- լեռնաշխարհ
երկ (կենցաղ)-երկկենցաղ
սպիրտ (այրոց)-սպիրտայրոց
երկու (երրորդ)- երկու երրորդ
փայտ (փորիկ)-փայտ թորիկ
հյուսիս (արևմտյան),- հյուսիսարևմտյան
ի (սկզբանե)- ի սկզմանե
փոք (ինչ)-փոքր-ինչ
հող (անցում)-հողանցում
ծափ (տալ)-ծափ տալ
ոտքից (գլուխ)-ոտքից գլուխ
Գործնական աշխատանք 2.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։

ա) Վիշապագորգը հայկական գորգ է, որի շեղացանց հորինվածքում
բուսական ու կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներում
կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը։ Վիշապագորգի
դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան
հորինվածքներով վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին
զուգահեռ երկու շարքում, յուրաքանչյուրում՝ երկուսից չորս հատ։ Նրանց մոտ
պատկերված են կենաց ծառեր։ Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը,
երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ,
շագանակագույն, փղոսկրագույն։

բ) Վիշապագորգի հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝
ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է
Արարատյան դաշտը։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև
ողջ գորգագործության ամենահին խումբը։ Քսաներորդ դարի սկզբին
վիշապագորգը առաջին անգամ ուսումնասիրել են անվանի արևելագետ
արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և այլք, որոնք առանձնացրել են
արևելյան գորգերի այդ խումբը և հայկական արվեստի մյուս բնագավառների
հետ ունեցած ընդհանրությունների հիման վրա բնորոշել դրանց անվանումն ու
հայ մշակույթին պատկանելը։

գ) Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի
գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են
դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում
պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին

երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու
կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ
պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից,
դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են
առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ
պողպատը երկաթին զոդելու եղանակը։

դ) Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։
Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար
դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես
արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր,
որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները
խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև
տասնիններորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին
վերագրում էր գերբնական զորություն, որն առնչվում է վաղնջական
ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы