Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը

Հատուկ գոյականներն ըստ կազմության լինում են պարզ և բաղադրյալ։
Պարզ են մեկ բառից կազմված հատուկ անունները՝ Արտաշատ, Գյումրի,
Սպիտակ, Գորիս և այլն։ Բաղադրյալ են մեկից ավելի բառերից կազմված հատուկ
անունները՝ Հայաստանի Հանրապետություն, Սևանա լիճ, Արագած լեռ և այլն։
Պարզ հատուկ գոյականների առաջին տառը գրվում է մեծատառ, իսկ
բաղադրյալ հատուկ անունների գրության դեպքում գործում է երկու սկզբունք.
Բոլոր բառերն են գրվում մեծատառ, կամ միայն առաջին բառն է գրվում մեծատառ։

Գործնական աշխատանք

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. Փոքր ծառ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ
ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ
ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱև ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ
ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է
ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է
ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ
ԱՍԻԱՅՈՒՄ
։ Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից
2. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝
ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ
ԾՈՎՈՒՄ
։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ
ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ
ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։
Մարտին Ադամյանի «Հայաստանի թռչունները» գրքից
Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы