Իտալո Կալվինո. «Խիղճը»

Իտալո Կալվինո. «Խիղճը»

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։
Պատմվածքի ասելիքն այն է, որ պատերազմների ժամանակ բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում, ինչը ճիշտ չէ։ Ոչինչ չի արդարացնում անմեղ զոհերի մահը։ Եթե մեկի հետ ես կռվում, պետք չէ բոլորին սպանել։

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։
Սպանելով Ալբերտոյին Լուիջին փորձում էր արդարացնել մյուսների մահը, չէ՞, որ նա մտադրություն չուներ մյուսներին սպանելու։ Նրա թշնամին մենակ Ալբերտոն էր։

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։
Հերոսներն էին Լուիջին և Ալբերտոն։
Ալբերտոն մի սրիկա էր, որ խաբել էր Լուիջիին։

4.Լուիջիի գործելաոճում կա°ր արդյոք անձնական շահ. պատասխանդ հիմնավորի’ր տեքստից դուրս բերված համապատասխան հատվածներով։

 Այդ Ալբերտոն հենց որոշակի թշնամի է, այդ երկրից: Երբ իմացա, որ պատերազմում եք նրանց դեմ, մտածեցի՝ ե՛ս էլ եմ գնամ, այդպիսով կկարողանամ սպանել Ալբերտոյին: Դրա համար էլ եկել եմ: Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են:

5.Ի° նչ է խիղճը։ Եղել են պահեր, երբ դու խղճի խայթ ես զգացել որեւէ մեկի նկատմամբ։
Մարդու խիղճը արթնանում է այն ժամանակ, երբ որևէ վատ բան է անում և զղջում է դրա համար։ Ես կարծում եմ, որ խիղճը մեղավորության զգացումն է, զղջումը։

6.Արդյոք ճի°շտ էր խղճի հանգստության համար Ալբերտոյին սպանելը։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы